Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն


ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։


Գործընկերության խորհուրդն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա նշանակալի պահը, վերահաստատել է ընդհանուր արժեքները և ընդունել նոր՝ «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը»՝ սահմանելով համագործակցության հավակնոտ առաջնահերթություններ և նշանավորելով երկկողմ հարաբերությունների խորացման ու զարգացման կարևոր փուլ։


Երկու կողմերը նշել են 2026 թվականի մայիսին կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթաժողովի կարևորությունը՝ որպես երկկողմ գործընկերության հետագա ամրապնդման ևս մեկ ձեռքբերում:


ԵՄ-ն ողջունել է ս.թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։ ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը։ Երկու կողմերն ընդգծել են հաշտեցման ջանքերի հումանիտար բաղադրիչը, և Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ-ին՝ ականազերծմանն ուղղված աջակցության ավելացման համար։


Հայաստանը ողջունել է ԵՄ պատրաստակամությունը՝ խթանելու տարածաշրջանային փոխկապակցվածությունը: Երկու կողմերը համաձայնել են խորացնել համագործակցությունը ԵՄ-ի «Համաշխարհային դարպաս» նախաձեռնության և միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի միջոցով՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համահունչ։


ՀՀ-ն և ԵՄ-ն ողջունել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացումը, որը նոր հնարավորություններ է բացում միջազգային ճգնաժամային կառավարման առաքելությունների ոլորտում առավել խորը և ակտիվ համագործակցության համար։


Կողմերը ողջունել են վիզաների ազատականացման երկխոսության առաջընթացը: Նրանք նաև ողջունել են 2025 թվականի նոյեմբերի 5-ին Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի պաշտոնական փոխանցումը՝ որպես առանց վիզայի ճանապարհորդության ապահովման ուղղությամբ կարևորագույն հանգրվան։


Հայաստանը և ԵՄ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական արժեքներին։ ԵՄ-ն վերահաստատել է իր հաստատուն աջակցությունը Հայաստանի համապարփակ քաղաքական և տնտեսական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու Հայաստանի ջանքերին։


Գործընկերության խորհուրդը վերանայել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը՝ նշելով Հայաստանի շարունակական հանձնառությունը, գրանցված առաջընթացը և խրախուսելով հավակնոտ բարեփոխումների օրակարգի հետևողական իրագործումը: Նոր ընդունված Ռազմավարական օրակարգը կծառայի որպես ՀԸԳՀ-ի ողջ ներուժը բացահայտելու ուժեղ խթան։


Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են 270 միլիոն եվրոյի «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցով ձեռք բերված առաջընթացը և քննարկել են «Համաշխարհային դարպաս» նախաձեռնության շրջանակներում ներդրումների միջոցով հասանելի հետագա հնարավորությունները։ Նրանք նաև ողջունել են բարձր մակարդակի քաղաքականության երկխոսության մեկնարկը:


Երկու կողմերը քննարկել են նաև գործընկերության առանցքային ռազմավարական ոլորտներում ներդրումների ընդլայնման, ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական դիվերսիֆիկացման և առևտրի, թվային ու կանաչ անցման, էներգետիկ անվտանգության և կլիմայի ոլորտում համագործակցության խթանման ուղիները: Կողմերը համաձայնեցին միասին աշխատել՝ զգալիորեն ավելացնելու և հեշտացնելու/դյուրացնելու Հայաստանի արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացումը, ներառյալ նոր արտադրանքի արտահանումը ԵՄ շուկա, և խորացնելու համագործակցությունը Էներգետիկ համայնքի և Հայաստանի միջև:


ԵՄ-ն դրականորեն նշել է Հայաստանի խորհրդարանի կողմից 2025 թվականի մարտի 26-ին «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումն՝ ընդգծելով, որ այդ քայլը վկայում է Հայաստանի՝ ընդհանուր եվրոպական արժեքներին հանձնառության և Միության հետ ինտեգրումը խորացնելու ձգտման մասին։


Եվրոպական միությունը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատերազմի վերաբերյալ: Երկու կողմերը ողջունել են Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու և արդար ու տևական խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող ընթացիկ ջանքերը։


Գործընկերության խորհրդի նիստը նախագահել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: ԵՄ պատվիրակությունը ղեկավարել է ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ:

Լրահոս

Հռոմի պապը Լիբանանում հանդիպել է Արամ Ա Կաթողիկոսի հետ
Նոր փաստաթուղթը սահմանում է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր և հավակնոտ նպատակներ․ Կոստանյան
ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
Մեր Եկեղեցին երկու բացթողում է ունեցել անկախությունից ի վեր․ Հայր Ռուբեն (տեսանյութ)
Նյութապաշտությունը ամենացավոտ խնդիրն է հայ հասարակության մեջ․ Բագրատ Սրբազանն առաջարկում է ինքնամաքրման ճանապարհ (տեսանյութ)
Բագրատ Սրբազանի գիրքը պատասխանատվության մարտահրավեր է նետում կառավարությանը․ Արսեն Գասպարյան (տեսանյութ)
ԵՄ-ն աչք է փակում Ադրբեջանի ռազմատենչության և ՀՀ–ում մարդու իրավունքների կոպի խախտումներին. Սեդրակյան (տեսանյութ)
42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանել են․ նոր մանրամասներ
Արցախյան բանակցությունների «գաղտնի» թղթերն են հրապարակվել․ ի՞նչ նպատակ ունի Փաշինյանը (տեսանյութ)
Բագրատ Սրբազանի շատ գրություններ կկորչեին, եթե Լիդյան դրանք խնամքով չպահպաներ իր արխիվում․ Թովմաս Առաքելյան (տեսանյութ)
«Բագրատ Սրբազանը միավորել է մեզ այս դահլիճում»․ «Ինքներս մեզ հաղթելով» գրքի քննարկում (տեսանյութ)
Մովսես Շարբաթյանի մայրը հույս ունի, որ որդուն անարդարացիորեն չեն պահի կալանքի տակ՝ ընտանիքից հեռու (տեսանյութ)
Պայքարը շարունակվում է, ապրում ենք անիրավության ժամանակաշրջանում․ Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
Ոնց կարող է երկրի ղեկավարն էշի տեղ դնի մեր ժողովրդին․ Քոչարյանը՝ հրապարակված փաստաթղթերի մասին (տեսանյութ)
Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացրին
Բագրատ Սրբազանը ժամանակակից մտավորականության հայրերից մեկն է․ Գասպարյան (տեսանյութ)
Ամեն ինչ վնասվածքների մասին` դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյան (տեսանյութ)
National Geographic-ը Seven Visions Resort & Places, The Dvin-ը ճանաչել է շքեղ հանգստի նոր չափանիշ (տեսանյութ)
Միքայել Սրբազանի օրհնությամբ՝ դեկտեմբերի 7-ին Գյումրիի Սբ․ Աստվածածին Մայր եկեղեցում իր անդրանիկ պատարագը կմատուցի նորաօծ Տեր Գառնիկ քահանան
Որն է Կիևի բանակցությունների վիճելի կետը․ Ինչ է ենթադրում ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Հռոմի պապը Լիբանանում հանդիպել է Արամ Ա Կաթողիկոսի հետ

Նոր փաստաթուղթը սահմանում է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր և հավակնոտ նպատակներ․ Կոստանյան

Մեր Եկեղեցին երկու բացթողում է ունեցել անկախությունից ի վեր․ Հայր Ռուբեն (տեսանյութ)

Նյութապաշտությունը ամենացավոտ խնդիրն է հայ հասարակության մեջ․ Բագրատ Սրբազանն առաջարկում է ինքնամաքրման ճանապարհ (տեսանյութ)

Բագրատ Սրբազանի գիրքը պատասխանատվության մարտահրավեր է նետում կառավարությանը․ Արսեն Գասպարյան (տեսանյութ)

ԵՄ-ն աչք է փակում Ադրբեջանի ռազմատենչության և ՀՀ–ում մարդու իրավունքների կոպի խախտումներին. Սեդրակյան (տեսանյութ)

Արցախյան բանակցությունների «գաղտնի» թղթերն են հրապարակվել․ ի՞նչ նպատակ ունի Փաշինյանը (տեսանյութ)

Բագրատ Սրբազանի շատ գրություններ կկորչեին, եթե Լիդյան դրանք խնամքով չպահպաներ իր արխիվում․ Թովմաս Առաքելյան (տեսանյութ)

«Բագրատ Սրբազանը միավորել է մեզ այս դահլիճում»․ «Ինքներս մեզ հաղթելով» գրքի քննարկում (տեսանյութ)

Մովսես Շարբաթյանի մայրը հույս ունի, որ որդուն անարդարացիորեն չեն պահի կալանքի տակ՝ ընտանիքից հեռու (տեսանյութ)

Պայքարը շարունակվում է, ապրում ենք անիրավության ժամանակաշրջանում․ Արսեն Գրիգորյան (տեսանյութ)

Ոնց կարող է երկրի ղեկավարն էշի տեղ դնի մեր ժողովրդին․ Քոչարյանը՝ հրապարակված փաստաթղթերի մասին (տեսանյութ)

Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացրին

Բագրատ Սրբազանը ժամանակակից մտավորականության հայրերից մեկն է․ Գասպարյան (տեսանյութ)

Ուղիղ․ Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը

Թույլ տվեք ես էլ հրապարակեմ իմ անձնական արխիվում շա՜տ երկար տարի գտնվող մի փաստաթուղթ, որը պահել եմ ավելի քան 20 տարի․ Արթուր Խաչատրյան

Այո՛, վախեցել եմ. Փաշինյանն՝ իրեն արված առաջարկը չընդունելու մասին (տեսանյութ)

Հայաստանում միջին աշխատավարձն ավելի քան 76 տոկոսով աճել է․ Փաշինյանը թվեր է հրապարակել

2002–2008 թթ կոռուպցիայի մակարդակը տուգանել է մեկ մարդուն բաժին ընկնող ՀՆԱ–ն 8000 դոլարով․ ֆիննախ

Ավելի քան 1․5 միլիարդ դոլարի աջակցության ծրագիր ենք իրականացրել․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)