ԱՄՆ Միչիգան նահանգում փոքրիկ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզ և հանել այն իր մեջքի պայուսակից, որից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են նրա ծնողներից մեկին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Երկուշաբթի օրը Միչիգանի հարավ-արևելքում գտնվող մանկապարտեզում մի երեխա լիցքավորված ատրճանակ է հանել, ծնողներից մեկը՝ ոստիկան, ձերբակալվել է», - գրում է գործակալությունը։
Միջադեպի հետևանքով զոհեր չեն եղել, և բերված ատրճանակը ծառայողական ատրճանակ չէր։








