ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան, որը Միացյալ Նահանգների խորհրդանիշներից մեկն է։ «Ինձ համար մեծ պատիվ է, բարեկամության ոգով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին նվիրել նվեր, որը ստեղծվել է հայտնի ամերիկացի քանդակագործի՝ աշխարհի մեծագույններից մեկի կողմից, որը նախագծվել է առաջին տիկին Մելանիայի և իմ անձնական մասնակցությամբ», – ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը Չինաստանի առաջնորդի այցի կապակցությամբ պետական ընդունելությունից առաջ ելույթ ունենալիս։
Նա ցուցադրել է քանդակը, որը պատկերում է ճյուղի վրա բացված թևերով մեծ թռչուն։ «Սպիտակագլուխ արծիվը Միացյալ Նահանգների ազգային խորհրդանիշն է, որը խորհրդանշում է Ամերիկայի ազատ և ազնիվ ոգին: Մենք հույս ունենք, որ այն հրաշալի տեղ կգտնի Պեկինում», – հավելել է Թրամփը՝ դիմելով Սի Ծինփինին:
Ամերիկացի առաջնորդը չի նշել քանդակագործի անունը կամ այն նյութը, որից պատրաստվել է արձանը: Սիտակագլուխ արծիվը ապրում է Հյուսիսային Ամերիկայում։ Այն վտանգված էր, սակայն վերջին շրջանում նրա թիվը կայունացել է։








