Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ Հայաստանում




Սեպտեմբերի 3–4-ին Մոնակոյում կանցկացվեն «Հայաստանի օրերը Մոնակոյում» ամենամյա միջոցառումները՝ հայկական մշակույթը, ոսկերչությունը, ժամանակակից բրենդներն ու Հայաստանի տնտեսական և ներդրումային ներուժը միջազգային բարձրակարգ լսարանին ներկայացնելու նպատակով։


Սեպտեմբերի 3-ին լեգենդար Hotel Métropole Monte-Carlo-ում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված հայկական ոսկերչության պատմությանն ու ժամանակակից զարգացմանը։ Միջոցառման շրջանակում բացառիկ ներկայացմամբ Մոնակո կժամանեն Ստամբուլից ուղարկվող «Armenian Goldsmith» եռահատոր գրքի օրինակները, որը ներկայացնում է հայկական ոսկերչական արվեստի բազմադարյա պատմությունը և դրա ազդեցությունը աշխարհի տարբեր երկրներում։


Պատմական ժառանգությանը զուգահեռ կներկայացվի նաև ժամանակակից հայկական ոսկերչությունը՝ Damirah բրենդի հատուկ շնորհանդեսով։ Բրենդը վերջին տարիներին հաջողություններ է արձանագրել արաբական շուկաներում և այժմ պատրաստվում է եվրոպական շուկա մուտք գործել։


Երեկոն կուղեկցվի Ohanyan կոնյակի, Altterra Wines գինիների և Abrikon-ի հյուրասիրությամբ, ինչպես նաև հայկական դուդուկի կենդանի կատարումով։ Հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու նաև IDBank-ի բանկային ծառայություններին և արտերկրում բնակվող հայերի համար նախատեսված պրեմիում ֆինանսական գործիքներին։


Հայաստանը՝ որպես ապրելու և ներդրումներ կատարելու վայր


«Հայաստանի օրերի» կարևոր նպատակներից է Հայաստանը ներկայացնել ոչ միայն որպես մշակույթի և պատմության երկիր, այլև որպես ժամանակակից բիզնեսի, ներդրումների և ապրելու գրավիչ ուղղություն։


Այս համատեքստում կներկայացվի նաև Amanoo բնակելի թաղամասը՝ որպես Հայաստանում ժամանակակից և բարձրակարգ բնակելի միջավայրի օրինակ։


Հայկական երաժշտությունը՝ Մոնակոյի Մայր տաճարում


Սեպտեմբերի 3-ի երեկոյան՝ ժամը 18:00-ին, Մոնակոյի Մայր տաճարում կկայանա բարեգործական համերգ՝ հայ երաժիշտների մասնակցությամբ։


Համերգին հանդես կգան Ֆրանկֆուրտի օպերայի սոպրանո Անի Յորենց Սարգսյանը, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը և Փարիզից ժամանող դուդուկահար Լևոն Չատիկյանը։


Սեպտեմբերի 4․ Հայաստանը՝ որպես ներդրումային ուղղություն

«Հայաստանի օրերի» երկրորդ օրը շեշտը կդրվի հայկական բիզնեսի, արտադրանքի և ներդրումային հնարավորությունների վրա։

Օրվա գլխավոր փակ միջոցառումը կլինի Private Armenian Wealth & Lifestyle Evening-ը, որն անցկացվելու է բացառապես ընտրված, այդ թվում՝ հայկական արմատներ ունեցող հյուրերի համար։ Երեկոյի գլխավոր գործընկերն է Freedom Broker Armenia-ն։

Միջոցառման շրջանակում հյուրերին կներկայացվեն Հայաստանի տնտեսության և ֆինանսական շուկայի վերաբերյալ վերլուծական տվյալներ, ինչպես նաև արժեթղթերի և այլ ներդրումային ուղղությունների հնարավորությունները։ Freedom Broker Armenia-ի մասնակցությամբ երեկոն նպատակ ունի Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կապել ժամանակակից ֆինանսական գործիքների, ներդրումային հնարավորությունների և նոր գործարար կապերի հետ։

Միաժամանակ կներկայացվեն հայկական գինու, կոնյակի, ոսկերչության և այլ բարձրակարգ արտադրությունների բրենդներ՝ ստեղծելով մի հարթակ, որտեղ հայկական մշակույթը, lifestyle-ը, բիզնեսն ու ներդրումային ներուժը ներկայացվում են մեկ ամբողջական ձևաչափում։

Նախաձեռնության հեղինակը գործարար Վրույր Փենեսյանն է՝ Հայաստան-Մոնակո համագործակցության խորհրդի նախագահ և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ։ Նրա նախաձեռնությամբ Մոնակոյում տարբեր ձևաչափերով Հայաստանին նվիրված միջոցառումներ են անցկացվում 2018 թվականից։

«Մեր նպատակն է Հայաստանը Մոնակոյում ներկայացնել ամբողջական պատկերով՝ իր պատմությամբ, մշակույթով, ժամանակակից բրենդներով և տնտեսական ներուժով։ Այս տարի հատկապես կարևոր է ցույց տալ, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կարող է վերածվել նաև իրական բիզնես և ներդրումային կապերի», – նշում է Վրույր Փենեսյանը։


Լրահոս

Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ
«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը
«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել
6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»
Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան
Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ
Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան

Լրացուցիչ նորություններ

...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան