Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Այս օրերին սոցիալական ցանցերում և մամուլի տարբեր միջոցներում հաճախ կարելի է լսել բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ կարծիքներ, քննադատություններ և գնահատականներ նոր խորհրդարանի ու խորհրդարանական ընդդիմության աշխատանքների վերաբերյալ։ Սակայն փորձենք վեր կանգնել էմոցիոնալ քննարկումներից ու քաղաքական աղմուկից՝ հանրային դիսկուրսում գտնելու համար օբյեկտիվ հատիկը. ի՞նչ է իրականում անում ընդդիմությունը նոր խորհրդարանում, և որքանո՞վ է արդյունավետ նրանց մասնակցությունը օրենսդիր մարմնի աշխատանքներին։Խորհրդարանական վերջին ընտրությունները քաղաքական վերլուծաբանների ու հասարակության հիշողության մեջ կմնան որպես իշխանական լծակների աննախադեպ ու վարչական ռեսուրսների բացահայտ չարաշահման դրսևորում։

Ընտրական գործընթացն ուղեկցվեց արատավոր երևույթների ամբողջական համալիրով՝ սկսած ուժային համակարգի ուղղորդված ճնշումներից, պետական ապարատի բացահայտ մոբիլիզացիայից, մինչև ընդդիմադիր ուժերի, մասնավորապես ԲՀԿ-ի քվեների փաստացի յուրացումն ու ձայների փոշիացումը։

Ընտրատեղամասերում արձանագրված ուղղորդումները, նախընտրական շրջանում խոշոր պաշտոնյաների բարձր պարգևավճարների ու աշխատավարձերի բաշխումը, պետական բյուջեից իրականացվող ուղղորդված ծախսերն ու տեղեկատվական դաշտում իրականացված ագրեսիվ մանիպուլ յացիաները ձևավորեցին մի իրավիճակ, որտեղ ձևավորված իշխանությունն ու նոր խորհրդարանական մեծամասնությունը ստիպված են ապրել լեգիտիմության լուրջ ու խորքային դեֆիցիտի ստվերում։ Այնուամենայնիվ, քաղաքական իրականությունն արձանագրում է փաստը՝ ունենք այն, ինչ ունենք, և հենց այս իրողության մեջ ի հայտ եկավ ամենաառանցքային փոփոխությունը։Նոր խորհրդարանի աշխատանքային որակն ու քաղաքական բովանդակությունը կտրուկ ու ակնհայտորեն տարբերվում են նախորդ գումարման օրենսդիր մարմնի գործելաոճից։ Էական տարբերությունը նկատելի դարձավ հենց ամռան տապին, երբ քաղաքականապես «մեռած» և պասիվ համարվող օգոստոսյան շրջանում խորհրդարանական կյանքը ոչ միայն չմարեց, այլև հասավ թեժացման առավելագույն աստիճանի։

Սա առաջին հերթին պայմանավորված էր խոշոր ընդդիմադիր ֆրակցիայի՝ «Ուժեղ Հայաստանի» ակտիվ, հաշվարկված ու նախահարձակ գործելաոճով, որը կարողացավ ամբողջությամբ վերափոխել քաղաքական դիսկուրսի տրամաբանությունը։Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, որտեղ քաղաքական վեճի գագաթնակետը դարձել էին ձեռնամարտերը, իրար վրա շշեր նետելն ու փողոցային մակարդակի հայհոյախոսությունը, այս նոր իրավիճակում ընդդիմությունը ցուցադրեց քաղաքական հասունություն։

Չնայած որոշակի բնականոն լարումներին ու էմոցիոնալ ֆոնին, ընդդիմադիր խոշոր բևեռը չգնաց էժան շոուների ու կազմակերպված պրովոկացիաների ճանապարհով։ Փոխարենը՝ ընդդիմադիր խմբակցությունները թելադրեցին քաղաքական պայքարի բոլորովին նոր կանոններ՝ իշխանություններին պարտադրելով բովանդակային, փաստարկված և օրակարգային բանավեճ։

Այս նոր տակտիկայի արդյունքն ակնհայտ դարձավ շատ արագ։ Իշխանական մեծամասնությունը, որը սովոր էր ընդդիմության հետ խոսել սպառնալիքների, «կռիվը դուրս տանելու», «տեղում հարցեր լուծելու» և բռունցքներ ճոճելու հոխորտանքներով, հանկարծակիի եկավ։ Սպառնալիքների ու բազարային տոնայնության լեզուն պարզապես չեզոքացվեց ու դարձավ անարդյունավետ, քանի որ դրանց դեմ լուրջ, պատրաստված ու քաղաքականապես գրագետ ընդդիմությունն առաջադրեց նոր չափանիշներ։ Իշխանություններն ստիպված եղան նահանջել փողոցային հոխորտանքներից, զսպել սեփական ագրեսիան և աստիճանաբար մտնել զուտ պառլամենտական, քաղաքակիրթ դաշտ։Ամենաէականն այստեղ ընդդիմության որդեգրած երկարաժամկետ ռազմավարությունն է. նպատակը պարզապես աղմկոտ հայտարարություններ անելը չէ, այլ աստիճանաբար խորհրդարանը վերածելը պառլամենտական երկրին հարիր, իրական օրենսդիր մարմնի։

Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված լծակների՝ հանձնաժողովների նախագահների, խորհրդարանական ղեկավար պաշտոնների և վերահսկողական գործիքակազմի արդյունավետ գործադրմամբ ընդդիմադիր դաշտը փորձում է քայլ առ քայլ իրական ազդեցություն ունենալ երկրի կառավարման և այդ կառավարման որակի բարձրացման վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Լրացուցիչ նորություններ

...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո