Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱՄՆ-Իրան հակամարտությունն՝ անավարտ պատերազմի և նոր էսկալացիայի վտանգի միջև․ Շահնազարյանի մեկնաբանությունը



Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակվում է լարվածության մեջ պահվել, սակայն ըստ Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի՝ տարածաշրջանը հայտնվել է անորոշության մի փուլում, որտեղ ռազմական գործողությունները դադարեցված են, սակայն հակամարտության հիմքում ընկած խնդիրները լուծումներ չեն ստանում։Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունն անավարտ պատերազմի տրամաբանության մեջ է։

«Ընդամենը կրակը դադարեցված է, սա հրադադարի ռեժիմ չէ»,- նշում է Շահնազարյանը՝ ընդգծելով, որ հենց այս անորոշությունն է, որ իրավիճակը դարձնում է առավել վտանգավոր։ Բանակցային գործընթացը, նրա գնահատմամբ, փաստացի դադարեցված է։

Չնայած միջնորդների փորձերին՝ կողմերին կրկին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու մասով, Իրանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը և չի պատրաստվում այն վերանայել ԱՄՆ-ի սպառնալիքների պայմաններում։ Այս իրավիճակն, ըստ փորձագետի, ստեղծում է չափազանց փխրուն հավասարակշռություն, որը ցանկացած պահի կարող է խախտվել և վերածվել նոր՝ ավելի լայնամասշտաբ պատերազմի։

Ընդ որում, խոսքը միայն Մերձավոր Արևելքի առանձին հատվածներում ռազմական գործողությունների վերսկսման մասին չէ։Նոր էսկալացիայի դեպքում հակամարտությունը տեսականորեն կարող է ընդգրկել ավելի մեծ տարածքներ։ Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականությունը որոշակիորեն տարբերվում է պատերազմի սկզբնական փուլում հնչեցված հայտարարություններից։Պատերազմի սկզբում Վաշինգտոնում և Իսրայելում շրջանառվում էր այն պատկերացումը, որ ռազմական գործողությունները մի քանի օր կտևեն, Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկորցնի իր կառավարման կարողությունը, երկրում իշխանափոխություն տեղի կունենա, իսկ Իրանը ստիպված կլինի հրաժարվել իր միջուկային և հրթիռային ծրագրերից։

Սակայն այս ամենից համատեքստում փաստենք, որ այդ հաշվարկներից որևէ մեկը լիարժեքորեն չի իրականացել․ իրանական իշխանությունը ոչ միայն չի փլուզվել, այլև, փորձագետի գնահատմամբ, պատերազմի արդյունքում իրանցիներն ավելի են համախմբվել։ Իշխանափոխության մասին նախկին խոսակցություններն այսօր այլևս չեն գտնվում օրակարգի կենտրոնում։ Փոխարենը առաջնային է դարձել Հորմուզի նեղուցի բացման հարցը, ընդ որում՝ այդ հարցում ևս Իրանը փորձում է խաղի իր կանոնները թելադրել։Այս հանգամանքը, ըստ Շահնազարյանի, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի համար պատերազմական գործողությունների շարունակությունը կարող է ավելի մեծ ռիսկեր պարունակել, քան ակնկալվում էր սկզբում։

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ում սպասվող ընտրություններին, ապա փորձագետի դիտարկմամբ՝ Դոնալդ Թրամփի համար նոր՝ ավելի լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնելը կարող է լուրջ քաղաքական ռիսկ դառնալ։ Հատկապես այն դեպքում, երբ Գազայի պատերազմը դեռևս լուծում չի ստացել, ռուս-ուկրաինական պատերազմն էլ շարունակվում է։Շահնազարյանի գնահատմամբ՝ Թրամփի նախնական հաշվարկներից մեկը կարող էր ռազմական արագ հաջողության միջոցով սեփական դիրքերի ամրապնդումը լինել։

Սակայն պատերազմի զարգացումները ցույց տվեցին հակառակ պատկերը։Եթե պատերազմի սկզբում խոսվում էր Իրանի ռազմական և քաղաքական համակարգի կազմաքանդման, իշխանափոխության, միջուկային ու հրթիռային ծրագրերի ոչնչացման մասին, ապա այսօր օրակարգը զգալիորեն փոխվել է։ Այս ամենի ֆոնին Շահնազարյանը քիչ հավանական է համարում, որ Վաշինգտոնը մինչև ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները կգնա լայնամասշտաբ պատերազմի։ Ավելի հավանական է համարում անորոշության և վերահսկելի լարվածության պահպանումը։

Միաժամանակ Շահնազարյանը զգուշացնում է, որ այս հակամարտության անկանխատեսելիությունը թույլ չի տալիս վստահաբար բացառել որևէ սցենար։«Այս հակամարտության ընթացքում այնպիսի շրջադարձեր են տեղի ունեցել, որ նման կանխատեսումներ անելն այնքան էլ ճիշտ չէ»,- նշում է նա։

Սիլվի Մուրադյան


Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում

Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ

Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում

Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում

Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի

Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին

Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան

ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը