Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը որոշել է փոխել «Ուժեղ Հայաստանի» կողմից առաջադրված ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցում որդեգրած մարտավարությունը։Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա անհրաժեշտության դեպքում ապահովել այնքան ձայն, որքան անհրաժեշտ է, որպեսզի «Ուժեղ Հայաստանի» կողմից առաջադրված երկու թեկնածուներ ընտրվեն, և խորհրդարանը կարողանա առաջ շարժվել օրակարգով։

Սա հատկապես ուշագրավ է այն ֆոնին, որ ընդամենը մեկ օր առաջ ՔՊ-ն կոշտ դիրքորոշում էր որդեգրել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների նկատմամբ։ Օգոստոսի 20-ին ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված երեք թեկնածուները՝ Հայկ Ֆարմանյանը, Դավիթ Ղազինյանը և Արեգա Հովսեփյանը, չընտրվեցին։ Ֆարմանյանի թեկնածությանը կողմ էր 40, դեմ՝ 61 պատգամավոր, իսկ մյուս երկու թեկնածուները ևս չհավաքեցին անհրաժեշտ ձայները։Սակայն արդեն երեկ իրավիճակը կտրուկ փոխվեց։ «Ուժեղ Հայաստանը» երկու պաշտոնների համար նոր թեկնածուներ առաջադրեց, և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունն ընտրվեց՝ 57 կողմ, 39 դեմ ձայնով։Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա միայն առաջին քայլն է։

ՔՊ-ում այժմ քննարկվում է ևս երկու հանձնաժողովների նախագահի ընտրության հարցը, և որոշումն այն է, որ առնվազն երկու թեկնածուների դեպքում անհրաժեշտ ձայները պետք է ապահովվեն, որպեսզի խորհրդարանը վերջապես ավարտի հանձնաժողովների ձևավորման գործընթացը։Ու այստեղ իշխանության համար ժամանակային գործոնը պատահական չէ։Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում պետք է մեկնարկի կառավարության ծրագրի քննարկումը։ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանն արդեն հայտարարել է, որ երկուշաբթի խորհրդարանը կքննարկի կառավարության գործունեության ծրագիրը, իսկ դրա քննարկումն ավարտելուց հետո կվերադառնա մինչ այդ կիսատ մնացած օրակարգային հարցերին։

Այսինքն՝ իշխանությունը փաստացի կանգնած է երկու գործընթացների միջև․ մի կողմից՝ նոր կառավարության ծրագրի ներկայացումն ու խորհրդարանում դրա շուրջ քաղաքական մեծամասնության կողմից անհրաժեշտ գործընթացների ապահովումը, մյուս կողմից՝ նոր ձևավորված ԱԺ-ի մշտական հանձնաժողովների վերջնական համալրումը։

Այս համատեքստում է, ըստ մեր աղբյուրների, ՔՊ-ն որոշել «Ուժեղ Հայաստանի» հետ երկրորդ անգամ չմտնել նույն կոշտ դիմակայության մեջ։Ավելին՝ կառավարության ծրագրի ներկայացման նախաշեմին խորհրդարանում ընդդիմադիր հանձնաժողովների ղեկավարների հարցը չլուծված թողնելը իշխանության համար կարող է քաղաքականապես ավելի խնդրահարույց դառնալ։

Եթե իշխանությունն արդեն իսկ պատրաստվում է առաջ տանել կառավարության գործունեության ծրագիրը, ապա խորհրդարանի աշխատանքը պետք է հնարավորինս ամբողջական լինի։Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդ պատճառով էլ ՔՊ-ում այժմ հաշվարկում են ոչ թե՝ «քվեարկե՞լ ընդդիմության թեկնածուի օգտին, թե՞ ոչ», այլ՝ քանի ձայն է անհրաժեշտ ապահովել, որպեսզի թեկնածուն անցնի։Հաջորդ փորձությունը լինելու է առաջիկա օրերին, երբ խորհրդարանը միաժամանակ պետք է ավարտի հանձնաժողովների ձևավորումն ու անցնի կառավարության նոր ծրագրի քննարկմանը»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին