Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կառավարությունն առաջարկում է նոր տոն սահմանել․ հայտնի է՝ այն աշխատանքային օր կլինի, թե ոչ



Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր։ Նախագծով նախատեսվում է, որ այն կլինի աշխատանքային օր և չի ավելացնի ոչ աշխատանքային օրերի թիվը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ-ում որպես հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ որպես աշխատանքային օր։

Հանրային ծառայողի օրվա սահմանմամբ նպատակ է դրվում ընդգծել, որ անկախ հանրային ծառայության տեսակից կամ զբաղեցվող պաշտոնից՝ բոլոր հանրային ծառայողները մասնակցում են հանրային շահի պաշտպանության, պետական կառավարման արդյունավետության բարձրացման և քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման ընդհանուր առաքելության իրականացմանը։ Միաժամանակ հանրային ծառայության համակարգի միասնականության, տարբեր ծառայությունների միջև համագործակցության և ընդհանուր առաքելության ընդգծման տեսանկյունից անհրաժեշտ է ունենալ մեկ միասնական օր, որը խորհրդանշելու է հանրային ծառայության ամբողջ համակարգը և դրա դերը պետության զարգացման գործում։

Անկախ ծառայողի իրականացրած գործառույթի բնույթից՝ իրավապահ, վարչական, սոցիալական, վերահսկողական կամ այլ հանրային նշանակության՝ նրա գործունեությունը վերջնական արդյունքում ուղղված է հանրային շահի սպասարկմանը։

Հետևաբար, այդ գործունեության արժևորման և հանրային ծառայության դերի ընդգծման համար առավել ամբողջական և համակարգային մոտեցում է ոչ թե յուրաքանչյուր ծառայության համար առանձին օր սահմանելը, այլ բոլոր հանրային ծառայողների համար մեկ միասնական օր ունենալը։

Այս մոտեցումը հիմնվում է հետևյալ սկզբունքի վրա. «Տարբեր գործառույթներ, տարբեր մասնագիտություններ, սակայն մեկ ընդհանուր հանրային առաքելություն», ինչն էլ համապատասխանում է ժամանակակից պետական կառավարման այն տրամաբանությանը, որի շրջանակում տարբեր պետական կառույցների գործունեությունը դիտարկվում է որպես մեկ ընդհանուր կառավարման համակարգի բաղադրիչ։

Հունիսի 23-ը հանրային ծառայողի օր սահմանելիս առաջարկվում է այն սահմանել որպես աշխատանքային օր՝ այն դիտարկելով ոչ թե որպես լրացուցիչ ոչ աշխատանքային օր, այլ որպես հանրային ծառայության մասնագիտական գործունեության, հանրային ծառայողների աշխատանքի և ներդրման արժևորմանն ուղղված խորհրդանշական օր։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս միաժամանակ ընդգծել հանրային ծառայողի դերն ու նշանակությունը՝ առանց ավելացնելու ոչ աշխատանքային օրերի քանակը և առանց խաթարելու պետական կառավարման, հանրային ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեության բնականոն ընթացքը։

Հարկ ենք համարում նշել նաև, որ 2002 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 57/277 բանաձևով հունիսի 23-ը հռչակել է «Հանրային ծառայության օր», որի 3-րդ կետի համաձայն՝ «Գլխավոր ասամբլեան որոշում է, հունիսի 23-ը հռչակել Միավորված ազգերի կազմակերպության հանրային ծառայության օր և խրախուսում է անդամ պետություններին հատուկ միջոցառումներ կազմակերպել այդ օրը՝ ընդգծելու հանրային ծառայության ներդրումը զարգացման գործընթացում»:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է գնահատել, խրախուսել և արժևորել հանրային ծառայողների դերը երկրի կայուն զարգացման, հանրային ծառայությունների արդյունավետ մատուցման, նորարարական մոտեցումների ներդրման և միասնական պետական քաղաքականության իրականացման գործում։

Միաժամանակ Նախագծի մշակումը պայմանավորված է 2026 թվականի ապրիլի 27-ին կայացած Պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/124-2026 արձանագրության 1-ին կետով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին տրված հանձնարարականով՝ հանրային ծառայողի օր սահմանելու հարցում ձևավորել միասնական մոտեցում։

Հարկ է նկատել նաև, որ հանրային ծառայության համակարգի համար մեկ միասնական խորհրդանշական օրվա սահմանումը հնարավորություն կտա պետական մակարդակով առավել ամբողջական կերպով ներկայացնել հանրային ծառայության նշանակությունը, հանրության ուշադրությունը կենտրոնացնել հանրային ծառայողների միասնական առաքելության վրա և խթանել համակարգի նկատմամբ հանրային վստահության ու հեղինակության բարձրացումը։

Ավելին, հանրային ծառայողի միասնական օրվա սահմանումն ինքնին բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հանրային կառավարման ոլորտում որդեգրած միասնականացման քաղաքականությունից, որի շրջանակում ծառայության տարբեր տեսակները դիտարկվում են ոչ թե որպես մեկուսացված, ինքնուրույն կարգավորվող միավորներ, այլ որպես մեկ միասնական համակարգի բաղադրիչներ՝ ընդհանուր սկզբունքներով, արժեքներով և կառավարման մոտեցումներով։ Այս տրամաբանության համաձայն՝ հանրային ծառայության համակարգային միասնականացումը ենթադրում է ոչ միայն ընդհանուր կարգավորումների, այլև ընդհանուր խորհրդանշական արժեքների առկայություն, որոնցից մեկը հանդիսանում է հանրային ծառայողի միասնական օրը։

Վերոգրյալի տրամաբանությամբ՝ հանրային ծառայողի միասնական օրվա սահմանումը միաժամանակ նախադրյալներ է ստեղծելու, որպեսզի բացառվի առանձին ծառայությունների համար ինքնուրույն, մասնագիտացված ծառայողական օրերի հետագա սահմանման հնարավորությունը։ Հակառակ մոտեցումը կհակասի հենց այն միասնականացման քաղաքականությանը, որի իրագործմանն ուղղված է Նախագիծը։ Հետևաբար, միասնական օրվա սահմանումը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկ լրացուցիչ տոն այլ տոների կողքին, այլ որպես հանրային ծառայության համակարգային միասնականացման քաղաքականության անբաժանելի և բացառիկ դրսևորում։

Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես կնշվի հանրային ծառայողի օրը:

Հանրային ծառայողի օրվա սահմանումը միտված է հանրային ծառայության համակարգում հորիզոնական միասնականության ամրապնդմանը, հանրային ծառայողների աշխատանքի և ներդրման արժևորմանը, ինչպես նաև հանրային ծառայության գրավչության բարձրացմանը։

Միաժամանակ, Հանրային ծառայողի օրվա սահմանումը չի ազդում հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված մասնագիտական և ավանդույթ ձևավորած տոների պահպանման վրա, որոնք շարունակելու են կարևոր դեր ունենալ համապատասխան ոլորտների մասնագիտական ինքնության և արժեհամակարգի ձևավորման գործում։ Նոր տոնի ներդրումը կոչված է լրացնելու այդ համակարգը՝ ստեղծելով հանրային ծառայության ընդհանուր գաղափարը և արժեքները միավորող խորհրդանշական հարթակ։

Ակնկալվում է նաև բարելավել հանրային ծառայողների նկատմամբ հասարակական ընկալումը, բարձրացնել հանրային ծառայության ճանաչելիությունն ու հեղինակությունը և ոգեշնչել հանրային ծառայողների նոր սերնդի ձևավորումը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

Լրացուցիչ ֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 691 – L որոշմամբ հաստատված հավելվածի 31-րդ կետի 3-րդ ենթակետից, համաձայն որի՝ վարձատրության համակարգի բարեփոխումներին կզուգակցվի նաև սոցիալական երաշխիքների համակարգի վերանայումը՝ միտված հանրային ծառայության արտաքին ու ներքին գրավչության բարձրացմանը:


Լրահոս

Դուք Քոչարյանից ձեր մուռը հանելու համար ոտնահարում եք հազարավոր աշխատակիցների իրավունքները. Խամոյան
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան
1938 թ. քարտեզով Տիգրանաշենը ադրբեջանական անկլավ չի նշվում, ինչպես դուք եք ասում. Դավթյանը՝ ՔՊ—ին
Համակերպվեք մեր աշխատելաոճի հետ սիրելի ընդիմադիրներ․ Լիանա Մանուկյան
Որ պատերազմ եղավ, պիտի հով նստեք, ուրիշի երեխաներն էլ գնան զոհվե՞ն․ Բաբկեն Թունյան
Շիրակի մարզում 2018-26 թվականներին Կառավարությունը ներդրել է 142 մլրդ դրամ. Սերգեյ Բագրատյան
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան
Դիտողություն անելուց առաջ ձեր ֆրակցիային նայեք․ Վարդանյանը՝ Ղազինյանին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Արարատ լեռան դիմաց էկրան քաշեք, չտեսնենք, որ աղետաբեր պատերազմ չլինի․ Ֆարմանյան
Լավրովի աղմկահարույց հայտարարությունը․ պատերազմը կարող էր ավարտվել մեկ տարի առաջ
«Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը
Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է
ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է․ «Ժողովուրդ»
Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Խտրականության «աստվածները» դատապարտում են
«Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են
ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ, և նա Էդգար Ղազարյանն է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին

Լրացուցիչ նորություններ

...

Եվս մեկ քայլ՝ դեպի ԵՄ․ Լեհաստանը զորքեր է ուղարկում Ուկրաինայի սահման (տեսանյութ)

Քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա Ալեքսանյանի բիզնեսն է»

Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, հակառակ դեպքում ծանր խնդիրներ կունենաս»

Արման Եղոյանի կոշտ հայտարարությունները ՀՅԴ-ականների մասին․ 2-3 օր․․․ Պատրուշևի սպառնալիքը Լեհաստանին (տեսանյութ)

Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ամենաշատ օբյեկտներ ունեցող երկրների ցանկը

Մեդվեդևը չի հավատում մարդկության համար արհեստական բանականության սպառնալիքին

Շուշիի համար զոհվածի մայրն այսօր պայքարում է սեփական կյանքի համար․ տիկին Մարինեին շտապ լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ

Աշխարհը ցնցած կադրեր․ Սևանի ռեկորդից մինչև Սիրիայի քաոսը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Գոռ Շահբազյանն է

Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»

Մեռելnց է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Անակնկալ այցով մեկնում ենք հանրապետության հեռավոր զորամասերից մեկը․ Պապիկյան

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին

2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան

Սեպտեմբերի 16-ի մեռելոցը աշխատանքային է, թե ոչ

Մինչև ուշ գիշեր արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի մի շարք փողոցներում

Վանաձորում և Գուգարքում ջրանջատումներ են