Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել



«Հրապարակ»-ը գրում է.Սպիտակի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտնում է․ «Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը պարգեւատրվել է «ԱՐՎԵՍՏԱԳԵՏ» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ «Հովհաննես Թումանյան-150» մեդալով։

Պարգեւը համայնքի ղեկավարին հանձնվել է կրթամշակութային ոլորտում ցուցաբերած աջակցության, մշակույթի զարգացմանն ու պահպանմանն ուղղված նախաձեռնություններին նպաստելու եւ համայնքի մշակութային կյանքի ակտիվացման գործում ունեցած ավանդի համար։ «Հովհաննես Թումանյան-150» մեդալը խորհրդանշում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգության արժեւորումն ու նրա հիշատակի նկատմամբ հարգանքը։ Սպիտակ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել «ԱՐՎԵՍՏԱԳԵՏ» կրթամշակութային հասարակական կազմակերպության անդամներին՝ բարձր գնահատանքի եւ վստահության համար»։Քաջայր Նիկողոսյանն ի՞նչ առնչություն ունի մշակույթի եւ Հովհաննես Թումանյանի հետ։ Նրան բնութագրում են այն սկանդալները, որոնց մեջ նա պարբերաբար հայտնվել է։ ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը, տեսնելով, որ նա ինչ-որ բան է փնթփնթում քթի տակ, հարց է ուղղել Սպիտակ համայնքի ղեկավարին. «Բան ունե՞ք ասելու, պարոն Նիկողոսյան», ինչին նա պատասխանել է. «Քեզ՝ առավել եւս՝ ոչ, Ձեզ՝ առավել եւս՝ ոչ։ Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ։ Հասկացողին են ասում»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ կապակցությամբ վարույթ է հարուցել։ Հանձնաժողովից տեղեկացա, որ արձանագրել են՝ Սպիտակ համայնքի ղեկավար Ք․ Նիկողոսյանը խախտել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները՝ լրագրողի հետ հաղորդակցվելու ընթացքում, նրա դրսեւորած վարքագիծն անհամատեղելի է հանրային պաշտոնյայի վարքագծին։ Համապատասխան եզրակացությունն ընդունվել է 2026 թ․ օգոստոսի 5-ին՝ վարույթի շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում, այն ուղարկվել է Քաջայր Նիկողոսյանին:Իսկ 2025 թվականին համայնքի ղեկավար Ք․ Նիկողոսյանը նարդու առաջնություն էր կազմակերպել, մասնակցել ու իր անվան առաջնությունում երրորդ տեղը զբաղեցրել, դրա համար համայնքի բյուջեից ինքն իրեն պարգեւատրել էր 90 հազար դրամով։ Ք. Նիկողոսյանը ԿԿՀ-ում իր նկատմամբ հարուցված վերջին վարույթից եւ որոշումից հետո որոշել է պարզաբանում խնդրել այդ հին իրադարձության հետ կապված: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հարցրել է՝ կա՞ արդյոք շահերի բախում, որ իր անվան մրցաշարին մասնակցել ու իր ղեկավարած համայնքի բյուջեից 90 հազար դրամ դրամական պարգեւ է ստացել:

Հարցման տեքստում նաեւ պատրաստակամություն է հայտնել՝ վերադարձնել գումարը, եթե հանձնաժողովը հաստատի շահերի բախումը։ Հանձնաժողովի պատասխանում նշված է՝ համայնքի ղեկավարը տեղական բյուջեից գումար է նախատեսել մրցույթի համար ու հենց ինքն էլ դրամական պարգեւ ստացել, ինչը շահերի ակնհայտ բախում է: Ապա Ք․ Նիկողոսյանը համայնքի բյուջե է վերադարձրել 90 հազար դրամը: 


Լրահոս

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Պուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներ
Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան
Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը
Երազ է տեսել ու սպանել մարդուն
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը
Մոսկվան արմատական է տրամադրված
Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի
Չինական տիեզերանավերը կարող են հասնել Երկրի ցանկացած կետ
Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար
ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել
Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը
Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են
Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ)
Հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ)
Փաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ)
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
Վատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան

Լրացուցիչ նորություններ

...

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը

Երազ է տեսել ու սպանել մարդուն

Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը

Մոսկվան արմատական է տրամադրված

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի

Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար

ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ Նահապետյան

ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` Կառավարությունում

Նոր ընդդիմություն են բուծում

Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին

ՔՊ-ն սադրիչ պլան ունի

Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը

Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով

Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում

Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում

Կործանվել է Ան-12 ինքնաթիռ, զոհվել է 19 մարդ

Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում

ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ

Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը