Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ նոր խորհրդարանի աշխատանքային առօրյայում հետաքրքիր պատկեր է ձևավորվել ոչ միայն նիստերի դահլիճում, այլև Ազգային ժողովի ճաշարանում։Նոր գումարման խորհրդարանի աշխատանքը մեկնարկելուց շուրջ տասներկու օր անց արդեն կարելի է նկատել, թե ովքեր են ակտիվորեն օգտվում ԱԺ ճաշարանից, ովքեր են նախընտրում բացօթյա սրճարանը, իսկ ովքեր էլ ընդմիջման ժամանակ անգամ չեն հեռանում իրենց աշխատասենյակից։

Մեր թղթակիցը նկատել է, որ ընդմիջումների ժամանակ ԱԺ ճաշարանում կարելի է հանդիպել գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների։ Այստեղ հաճախ են ճաշում նաև ԱԺ փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը։ Ընդհանուր առմամբ՝ ճաշարանը դարձել է պատգամավորների ոչ պաշտոնական շփումների վայր, որտեղ, նիստերի դահլիճից դուրս, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները հնարավորություն են ունենում ավելի անկաշկանդ շփվելու։Հետաքրքիր է նաև կառավարության կազմից խորհրդարան տեղափոխված Արայիկ Հարությունյանի վարքագիծը։

Նա ևս պարտաճանաչ օգտվում է ԱԺ ճաշարանից, սակայն նրա պահվածքից կարծես թե դեռ նկատվում է խորհրդարանական նոր միջավայրին հարմարվելու փուլը։ Հարությունյանը համեմատաբար զուսպ է, քիչ է շփվում նոր գործընկերների հետ և հիմնականում ժամանակ է անցկացնում իր նախկին օգնական, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանի հետ, որի հետ նախկինում աշխատել է կառավարությունում։Իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորներն ակտիվորեն օգտվում են նաև խորհրդարանի բացօթյա սրճարանից։

Ստացվում է՝ ՔՊ-ականների համար ընդմիջումը միայն սնվելու ժամանակ չէ, այլ նաև միմյանց հետ շփվելու և աշխատանքային հարցերը քննարկելու առիթ։Իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության դեպքում պատկերն էապես այլ է։Նոր խորհրդարան մտած 29 հոգանոց խմբակցության անդամները, մեր դիտարկմամբ, ընդմիջման ժամանակ հիմնականում միասին են մնում խմբակցության աշխատասենյակում։

Ավելին՝ նրանց պատվիրած սնունդը ճաշարանից տեղափոխվում է հենց խմբակցության աշխատասենյակ։Պատճառը, ըստ ամենայնի, միայն ճաշարանի նկատմամբ նախապատվությունը չէ։ Նորաստեղծ խմբակցությունը դեռևս ամբողջությամբ չի հարմարվել խորհրդարանական աշխատանքային ռեժիմին, իսկ պատգամավորների մեծ մասը շարունակում է հիմնական ժամանակը միասին անցկացնել նույն տարածքում։ Խմբակցության համար նախատեսված առանձին աշխատասենյակների հարցն էլ դեռ ամբողջությամբ կարգավորված չէ, ինչի հետևանքով 29 պատգամավորների առօրյան այս փուլում բավականին սերտորեն կապված է մեկ ընդհանուր աշխատանքային տարածքի հետ։Այսպիսով, խորհրդարանի ճաշարանը, սրճարանն ու աշխատասենյակները կարծես թե դարձել են նոր ԱԺ-ի փոքրիկ «քարտեզը»։

Մի տեղում իշխանական պատգամավորներն են ակտիվ շփվում, մյուսում՝ փոխնախագահներն ու տարբեր խմբակցությունների ներկայացուցիչները, իսկ նոր ընդդիմադիր ուժը նախընտրում է ընդմիջումն անցկացնել գրեթե ամբողջ կազմով՝ մեկ հարկի տակ։Թե որքան արագ կփոխվի այս պատկերը, ցույց կտա առաջիկա ամիսների խորհրդարանական առօրյան։ Բայց այս պահին ԱԺ-ի ընդմիջման ժամերը ոչ պակաս հետաքրքիր են, քան նիստերի դահլիճում տեղի ունեցող քաղաքական գործընթացները»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»