Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խմբակցությունում կրքերը հատկապես թեժացել են երեկ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո, որի կենտրոնում հայտնվել էր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։Երեկ ԱԺ ամբիոնից իր ելույթի ավարտին Ղազարյանը օգտագործել է վիրավորական բնույթի բառապաշար, ապա լքել նիստերի դահլիճը։

Դրանից հետո խորհրդարանում իրավիճակը լարվել է, և միջադեպին արձագանքել են նաև նրա խմբակցության պատգամավորները։ Ղազարյանի՝ դահլիճից դուրս գալուց անմիջապես հետո նրա հետևից դուրս է եկել նաև ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը և փորձել Ղազարյանի հետ պարզաբանել ստեղծված իրավիճակը, ինչից հետո միջադեպը վերածվել է լուրջ լարվածության, իսկ որոշ պահերի՝ նաև քաշքշոցի ու ծեծկռտուքի։Ակնհայտորեն միջադեպի ընթացքում առավել ակտիվ դերակատարում է ունեցել հենց Վահե Ղալումյանը։

Դեպքից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, խիստ զրույց է ունեցել Էդգար Ղազարյանի և խմբակցության մյուս ներկայացուցիչների հետ։ Կարապետյանը հորդորել է պահպանել խորհրդարանում սահմանված կանոնները և չգնալ այնպիսի գործողությունների, որոնք կարող են նոր լարվածության առիթ դառնալ։Սակայն դրանով պատմությունը չի ավարտվել։ Որոշ ժամանակ անց Էդգար Ղազարյանը, առանց խմբակցության անդամներին տեղեկացնելու, վերցրել է իր պայուսակն ու լքել Ազգային ժողովի շենքը։Այս պահին «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում Ղազարյանի հետ կապված վերջնական որոշում դեռ չկա։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այսօր խմբակցությունը պետք է հավաքվի՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Խմբակցության ներսում կարծիքները տարբեր են։ Մի մասը կարծում է, որ Ղազարյանը պետք է ներողություն խնդրի տեղի ունեցածի համար և պահպանի իր դիրքը խմբակցության կազմում։ Մյուսները առավել կոշտ դիրքորոշում ունեն և կարծում են, որ պատգամավորն արդեն պետք է վայր դնի մանդատը, քանի որ նրա շուրջ վերջին շրջանում պարբերաբար առաջանում են լարվածության և տարաձայնությունների իրավիճակներ։

Վերջնական որոշումը, ամենայն հավանականությամբ, կախված է լինելու խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի դիրքորոշումից։ Այս պահին, սակայն, Կարապետյանը վերջնական որոշում դեռ չի կայացրել։Միաժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության օրակարգում այլ կարևոր հարցեր էլ կան։ Շարունակվում են քննարկումները Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների՝ Եվրոպական ինտեգրման հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների շուրջ։Տարբեր փուլերում շրջանառվել են մի քանի անուններ, այդ թվում՝ Արեգա Հովսեփյանի, Դավիթ Ղազինյանի և Մամիկոն Ասլանյանի։

Սակայն այս պահին վերջնական որոշում դեռ չկա, և առաջիկայում խմբակցությունը պետք է քննարկի ու հաստատի իր առաջադրումները այդ պաշտոններում։Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն այս պահի դրությամբ մտադիր է չընտրել «Ուժեղ Հայաստան»-ի կողմից Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությանը։ Այդ դեպքում «Ուժեղ Հայաստանը» ստիպված կլինի կրկին քննարկել և առաջադրել նոր թեկնածու։

Այսպիսով, նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից դեռ կարճ ժամանակ անց «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում միանգամից մի քանի հարց է կուտակվել՝ ներքին կարգապահությունից և Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակից մինչև մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների հարցը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»