Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում

Խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի եւ փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին․


«Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»։ Կարապետյանի խոսքով` համախմբումը հիմա շատ կարեւոր է երկրի եւ ժողովրդի համար։ «Առաջարկում եմ՝ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր պրոբլեմները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով դիմենք մեր ժողովրդին եւ հասկանալով՝ որն է ճիշտ, գնանք այդ քայլերով»։


Խորհրդի օրակարգի վերաբերյալ էլ է որոշ փակագծեր բացել. «Առաջին հարցը Փաշինյանի հեռացումն է։ Այն ընդդիմադիր ուժը, որի համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը ողջունում է «Ուժեղ Հայաստանի» կողմից համագործակցության առաջարկը։ Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին՝ հետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։ Թե ինչ ձեւաչափ կընտրվի՝ կլինի ընդդիմադիր կոալիցիա, թե՝ կոմիտե, Սաղաթելյանի խոսքով, պարզ կդառնա քննարկումների ընթացքում: Նախնական քննարկումներն այդ հարցերի պատասխանը դեռեւս չեն տվել։


Կարեւորը, ըստ ԳՄ ներկայացուցչի, այն է, որ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին՝ հետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։ «Գլխավոր օրակարգն այն զիջումներն են, որ պատրաստվում է անել իշխանությունը, Հաջիեւի այցը դրանով է պայմանավորված, պատրաստվում են Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխել, այսպես կոչված՝ անկլավներ հանձնել»,- նշում է Սաղաթելյանը։ «Հայաստան» դաշինքի անդամը հավելում է նաեւ.


«Դիմելու ենք Սահմանադրական դատարան (զրույցը մինչեւ ՍԴ դիմելն է կայացել), բավական հիմնավոր փաթեթներ են ներկայացվելու, ընտրությունների կեղծման վերաբերյալ կոնկրետ օրինակներով, փաստերով, եւ ՍԴ-ն երբ սկսի քննարկել այդ հայցերը` 5-6 ուժ հայտարարել է դիմելու մասին։ Նաեւ քննարկում ենք հնարավորությունները՝ այդ ընթացքում բողոքի ակցիաներ անցկացնելու եւ մեր ձայնը տեղ հասցնելու իմաստով»։ Հարցին՝ ակնկալում են, որ ՍԴ-ն անվավե՞ր կճանաչի ընտրությունների արդյունքները եւ նոր ընտրություններ կնշանակի, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Անշուշտ, մենք լավ հասկանում ենք, որ ՍԴ-ն ՔՊ-ի կողմից ձեւավորված դատարան է, բայց առնվազն մենք այդ շանսը տալիս ենք դատարանին, որ ինքը կարողանա ապացուցել՝ ծառայում է Հայաստանին եւ Սահմանադրությանը, այլ ոչ թե կոնկրետ Նիկոլ Փաշինյանին։


Թող ընտրի, թե որ ճանապարհով է գնում, ըստ այդմ՝ մենք կընդունենք մեր հետագա որոշումները»։ Ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան»-ում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի առաջարկը դեռ չեն քննարկել։ «Մենք չենք քննարկել, հետեւաբար՝ ձեռնպահ կմնամ իմ կարծիքն առանձին հայտնել․ երբ խորհուրդը կքննարկի, մեր դիրքորոշումը կհայտնենք»,- մեզ ասաց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Իսկ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ, ԴՖԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը երեկ շտապեց հայտարարել, որ միանում է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։


««Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, կարեւորելով ազգային միասնությունն ու համատեղ պայքարը հանուն Հայաստանի եւ հայկականության, միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ Մենք ողջունում եւ աջակցում ենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի ձեւավորման գործընթացը՝ համոզված լինելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները եւ ապահովել Հայաստանի արժանապատիվ ապագան»,- գրված է կուսակցության հաղորդագրության մեջ։ Կարապետյանի առաջարկը ողջունեցին նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ու «Միասին» շարժումը:


Հունիսի 14-ին, երբ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց` ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, 6 ընդդիմադիր ուժ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Ազգային ժողովրդավարական բեւեռը, հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Հայտարարությանը, զարմանալիորեն, չմիացավ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թեւերը»։


Մեր տեղեկություններով, այս հայտարարությունը կազմելիս է միավորման գաղափարը ծագել՝ ստեղծել հետընտրական խորհուրդ եւ համատեղ ճակատով գործողություններ իրականացնել: Իսկ թե որ ուժերը կմիանան Կարապետյանի առաջարկին, կախված է ստեղծվելիք խորհրդի գործունեության բնույթից, թե ինչ ֆորմատով է աշխատելու, ինչ օրակարգով եւ այլն։

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ