Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Առնո Բաբաջանյան. ինչո՞ւ է կոմպոզիտորի ժառանգության մեծ մասը մինչ օրս մնում ձեռագրերում»

Ինչպես տեղեկացրել ենք, Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը և «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը «Գրքային դիվանագիտություն» ծրագրի շրջանակում իրականացնում են խոշոր գիտահրատարակչական նախագիծ՝ կոմպոզիտորի երկերի առաջին լիակատար ժողովածուի հրատարակությունը՝ 25 հատորով։

Նախագծի առաջին հատորն արդեն լույս է տեսել Մոսկվայի «Կնիժնի միր» հրատարակչությունում՝ ներառելով Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները։

Նախաձեռնության հեղինակները՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի ղեկավար Արա Բաբաջանյանն ու «Դիալոգ» հասարակական կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանն, իրենց ուղերձում ընդգծում են, որ նախագիծը նպատակ ունի համակարգված և գիտականորեն ճշգրտված տեսքով ներկայացնել կոմպոզիտորի հարուստ ժառանգությունը, որը մինչ օրս ամբողջությամբ ուսումնասիրված և հրապարակված չէ։

Առնո Բաբաջանյանը խորհրդային շրջանի ամենանշանավոր կոմպոզիտորներից էր, որի ստեղծագործությունները մեծ ազդեցություն են ունեցել երաժշտական մշակույթի վրա և մինչ այսօր շարունակում են հնչել։ Նրա հեղինակած ինչպես ակադեմիական, այնպես էլ էստրադային ստեղծագործությունները լայն ճանաչում են ստացել, իսկ երգերը կատարվել են ժամանակի հայտնի արվեստագետների կողմից։ Սակայն, չնայած մեծ ճանաչմանը, Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգության զգալի մասը մինչ օրս պահպանվում է ձեռագրերի տեսքով։ Հրատարակված գործերում էլ հաճախ հանդիպում են տարբեր խմբագրություններ, տառասխալներ և խմբագրական անճշտություններ, որոնք տարիների ընթացքում «օրինականացվել» են կատարումների միջոցով։

Բաբաջանյանի արխիվները այսօր ցրված են տարբեր կառույցներում՝ Մոսկվայում և Երևանում, ինչպես նաև մի շարք մշակութային հաստատություններում։ Դրանք պահանջում են խորքային ուսումնասիրություն, ինչը կարող է բացահայտել կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործության նոր էջեր։

Նոր հրատարակությունը հիմնված է աղբյուրների քննադատական համադրման վրա․ օգտագործվել են ձեռագրեր, տպագիր տարբերակներ և ձայնագրություններ՝ նախապատվություն տալով առավել հավաստի աղբյուրներին։ Միաժամանակ պահպանվել է հեղինակի բնօրինակ ոճը՝ առանց էական խմբագրական միջամտությունների։

Նախագիծը ներառում է գործիքային, նվագախմբային և վոկալ ստեղծագործությունների բաժիններ, ինչպես նաև հավելվածներ՝ մեկնաբանություններով և տարբերակների համեմատությամբ։ Բացի այդ, նախատեսվում է հրատարակել լրացուցիչ հատորներ՝ Բաբաջանյանի մշակումների, հոդվածների և հարցազրույցների ընդգրկմամբ։

Ծրագրի շրջանակում իրականացվել են նաև մշակութային միջոցառումներ։ Դրանցից մեկը կայացել է 2021 թվականին Երևանում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դաշնակահար Ալեքսանդր Գինդինի մասնակցությամբ։

Նախագծի հեղինակները նշում են, որ նույնիսկ բազմահատոր հրատարակությունից հետո Բաբաջանյանի ստեղծագործությունների ուսումնասիրման գործընթացը շարունակական է լինելու, քանի որ նոր նյութերի հայտնաբերման հավանականությունը մեծ է։

Լրահոս

Կարևոր
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում
Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին
Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում
Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են
Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու ևս երկու պաշտոնյա. Հակակոռուպցիոն կոմիտե
Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից
Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք
«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին
27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»
Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»
Երկրաշարժ՝ Հայաստանում
Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն
86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը
Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում
Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր

Լրացուցիչ նորություններ

...

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»

Երկրաշարժ՝ Հայաստանում

86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր

84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել

Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն