Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ օրաթերթ»-ը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 62-րդ համար Լյուդվիգ Գյուլնազարյանի հայտարարագրերը, գույքային վիճակն ու քաղաքական գործունեությունը։


Լյուդվիգ Գյուլնազարյանը վերջին տարիներին ակտիվ դերակատարում է ունեցել Փարաքար համայնքի կառավարման համակարգում՝ անցնելով ավագանու անդամից մինչև համայնքի ղեկավարի պաշտոն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը նաև գրել էր, որ նրա քաղաքական ուղին ուղեկցվել է ոչ միայն առաջխաղացմամբ, այլև աղմկահարույց միջադեպերով։


Մասնավորապես, «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ 2024 թվականին Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնից՝ քրեական միջադեպից հետո։ Ըստ հրապարակումների՝ նա գտնվել է կրակոցների վայրում, ստացել է հրազենային վնասվածք, սակայն պնդել է, որ դեպքին մասնակցություն չի ունեցել և հրաժարական է տվել՝ նախաքննությանը չխանգարելու համար։


Ավելի ուշ նա կրկին վերադարձել է քաղաքականություն․ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ Գյուլնազարյանը հաղթել է ՔՊ փրայմըրիզում՝ ստանալով 594 ձայն և զգալի առավելություն ունենալով մյուս թեկնածուների նկատմամբ։ Սակայն 2025 թվականի մարտին կայացած արտահերթ ընտրություններում պատկերը փոխվեց։ Փարաքարում հաղթեց ընդդիմադիր թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, իսկ ՔՊ-ն ստացավ 1459 ձայն՝ զիջելով «Միասնություն» դաշինքին, որը հավաքել էր 2102 ձայն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ համայնքում ընտրական պայքարը բավական լարված է եղել։ Հետագայում, նույն տարվա սեպտեմբերին, Վալոդյա Գրիգորյանը սպանվեց իր տան բակում, ինչն էլ նոր լարվածություններ առաջացրեց համայնքում։ Գույքային և ֆինանսական պատկերը՝ ըստ տարիների «Ժողովուրդ օրաթերթ»-ը ուսումնասիրել է նաև Գյուլնազարյանի հայտարարագրերը՝ 2021-2025 թվականների կտրվածքով։ 2025 թվական Գյուլնազարյանը կրկին ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը։


Հայտարագրել է 3 միավոր անշարժ գույք։ Նրա գույքը ներառում է՝ Փարաքարում բնակելի տուն՝ ժառանգությամբ ստացված (2003 թ.), • Հողամաս՝ գնված 2013 թվականին, • Հողամաս՝ նվիրատվությամբ ստացված 2023 թվականին։ Թանկարժեք գույքը՝ ոսկեղեն՝ 5 միլիոն դրամ, ինչպես նաև 90 օր և ավել տիրապետմամբ 4 միլիոն դրամ արժողությամբ ոսկի։ Կանխիկ դրամը կազմել է 2 միլիոն դրամ։ Եկամուտները կազմել են ընդհանուր 5 միլիոն 421 հազար 73 դրամ, որից՝ • 2 միլիոն 261 հազար 585 դրամ՝ համայնքապետարանից, • 2 միլիոն 509 հազար 489 դրամ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերից», • 649 հազար 999 դրամ՝ վարձակալությունից։


Գյուլնազարյանը Քաղաքացիական կուսակցության անդամ է։ 2024 թվական 2024 թվականի դրությամբ անշարժ գույքը պահպանվել է։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը պարզեց, որ նա հայտարարագրել է 2002 թվականի արտադրության VAZ ավտոմեքենա, որը նույն տարում օտարել է նվիրատվությամբ։ Կանխիկ դրամը կազմել է 1 միլիոն 500 հազար դրամ։ Տարեկան եկամուտը՝ 6 միլիոն 288 հազար 12 դրամ։ Պահպանվել են նաև 5 միլիոն դրամ արժողությամբ ոսկեղենը և 4 միլիոն դրամի ոսկի՝ փաստացի տնօրինման տակ։ 2022 թվական Զբաղեցրել է համայնքապետի առաջին տեղակալի պաշտոնը։


Կանխիկ դրամի մնացորդը կազմել է 2 միլիոն դրամ։ Եկամուտը կազմել է 3 միլիոն 100 հազար 461 դրամ՝ համայնքապետարանից։ 2023 թվական Գույքային փոփոխություններ չեն արձանագրվել։ Կանխիկ դրամը նվազել է՝ դառնալով 1 միլիոն դրամ։ Եկամուտը կազմել է 4 միլիոն 391 հազար 885 դրամ։ 2021 թվական Գյուլնազարյանը եղել է Փարաքարի ավագանու անդամ։ Նրա անշարժ գույքն ու թանկարժեք զարդերը պահպանվել են։ Կանխիկ դրամը կազմել է 2 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 2 միլիոն 580 հազար դրամ (ԱԱԾ-ից)։


Այսպիսով, «Ժողովուրդ օրաթերթ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի գույքային պատկերը տարիների ընթացքում հիմնականում պահպանվել է, իսկ եկամուտները՝ աստիճանաբար աճել։ Միաժամանակ նրա քաղաքական գործունեությունը ուղեկցվել է ինչպես ընտրական հաջողություններով, այնպես էլ աղմկահարույց իրադարձություններով, որոնք ազդեցություն են ունեցել նրա պաշտոնավարման ընթացքի վրա։

Լրահոս

Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր
Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր
Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները
Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել
Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին
Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում
Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է
Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել
Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր
5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ)
Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․
TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ)
Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին
ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ)
Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ)
Հայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին
Կարևոր
Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը

«Իրավունք». Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ»

Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել ․ Երևանում հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան

Ալիևի նոր հայտարարությունները․ սպառնալիքներ, մեղադրանքներ ու «խաղաղության» թեզեր. «Փաստ»

Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»

Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել

ՔՊ-ն պատրաստվում է Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցությունից․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները»

Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»

Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»

Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»