Fip.am գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյան գրել է.
Ուշադրություն «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Աշխատանքային օրենսգիրքը և «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի ու վարորդի միջև կնքված պայմանագիրը։ Աշխատանքային օրենսգիրքը չի սահմանում, թե որտեղից է գործատուն գտնելու կամ ուղղելու արտաժամյա աշխատանքի համար վճարումները։
Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե վարորդների արտաժամյա աշխատանքի վարձատրությունը կարող է կախված լինել ուղեվարձերի հավաքագրումից, հակասում է հայաստանյան օրենսդրությանը։ Բացի այդ, վարորդի աշխատանքային պայմանագրով նախատեսված է միայն ուղևորներին զգուշացնելու պարտականություն, ոչ թե ուղեվարձերի վճարումը վերահսկելու կամ պարտադրելու։
Մանրամասները https://fip.am/48015








