Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին

Քաղաքագետ, «Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շաչժման համակարգող Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին»  շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին
Կանգնեցրե՜ք Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու գործընթացը
Մենք՝ «Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»!» հայկական ժողովրդական շարժման ներկայացուցիչներն ու կողմնակիցները, դիմում ենք Ձեզ՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել մշակութային ցեղասպանությունը կանխելու և հայկական հազարամյա ժառանգության փրկության համար։

Այս դիմումի առիթը Արցախում հայկական մշակութային-պատմական ժառանգության պահպանման շուրջ ստեղծված աղետալի իրավիճակն է, ինչպես նաև «Արևմտյան Ադրբեջան» կեղծ պատմական հայեցակարգի համակարգային քարոզչությունը։ 
Այս հայեցակարգը, որը պաշտոնական Բաքուն առաջ տանում է պետական մակարդակով, ոչ միայն ագրեսիվ հռետորաբանություն է, այլև հայկական ինքնության ապամոնտաժման կոնկրետ ծրագիր, որն ուղեկցվում է վանդալիզմի ակտերով և մշակութային հուշարձանների նպատակային ոչնչացմամբ։

1. Իրական վիճակի մասին. մշակութային ցեղասպանություն Արցախում
Պաշտոնական Բաքուն՝ իրականացնելով էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության քաղաքականություն, շարունակում է մեթոդաբար ոչնչացնել հայերի հազարամյա ներկայության ցանկացած հետք Արցախի պատմական հողում։ 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի գրավումից և ավելի քան 100 000 հայերի բռնի արտաքսումից հետո, սկսվել է մշակութային շերտի նպատակային ոչնչացման արշավ։ Անկախ մոնիտորինգի տվյալներով՝ ավելի քան 500 հայկական եկեղեցիներ և վանքեր վերածվել են ավերակների, իսկ մոտ 10 հազար խաչքարերից (հայկական խաչքարերից) մոտ 90 %-ը ոչնչացվել է ընդմիշտ։

Բնակավայրերի և գերեզմանոցների ամբողջական ոչնչացումը.

Ջուղայում (Նախիջևան) 1998–2005 թվականներին ադրբեջանական զինվորականները մեթոդաբար կոտրել են ավելի քան երկու հազար եզակի խաչքարեր՝ վաղ միջնադարից մինչև ուշ շրջանի, և բեկորները նետել Արաքս գետը։ 2003 և 2009 թվականների արբանյակային նկարները արձանագրում են գերեզմանոցի ամբողջական անհետացումը։ Այսօր պաշտոնական Բաքուն հերքում է նույնիսկ նրա գոյության փաստը։

Հուշարձանների ոչնչացում և սրբությունների յուրացում.
Գանձասարի վանքը (XIII դ.)՝ հայկական ճարտարապետության գոհարը, որի պատերը ծածկված են հայերեն արձանագրություններով՝ Հասան-Ջալալյան իշխանների տոհմի անուններով, փակ է այցելուների համար։ «Վերականգնման» պատրվակով պատերը ծածկվում են նոր սալիկներով, հայկական գրերը անհետանում են։ Դադիվանքի վանքը, որը ծագել է Թադեոսի առաքյալի աշակերտի գերեզմանի շուրջ, շրջապատված է սլաքավոր ցանցով. ադրբեջանական պաշտոնյաները այն անվանում են «ալբանական տաճար», որը պետք է «մաքրել» խաչքարերից և արձանագրություններից։
Հոգևոր ժառանգության ոչնչացումը.

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, որը 2020 թվականին երկու անգամ հրետակոծվել է ադրբեջանական ուժերի կողմից, այսօր «վերականգնվում» է՝ առանց Հայոց Եկեղեցու և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մասնակցության։ Պաշտոնական անձինք այն անվանում են թուրքական ձևով՝ «Ղազանչի եկեղեցի»։ Հարավային ճակատից արդեն անհետացել են խաչաձև պատուհանը և քանդակային պատկերը, որոնք փոխարինվել են հարթ քարով։

Այս գործողությունները ուղղակի խախտում են 1954 թվականի «Մշակութային արժեքների պաշտպանության մասին զինված հակամարտության դեպքում» Հաագայի կոնվենցիան, նրա Երկրորդ արձանագրությունը (1999 թ.) և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի պարտադիր որոշումները։

2. «Արևմտյան Ադրբեջան» ագրեսիվ հայեցակարգը
Մշակութային ժառանգության ոչնչացումը տեղի է ունենում գաղափարական ագրեսիային զուգահեռ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնում է՝ որպես իբրև թե բնիկ ադրբեջանական հող, որը ենթակա է «վերադարձի»։ 

2021 թվականից այս հայեցակարգը առաջ է տարում Ադրբեջանում գրանցված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության միջոցով։ Այս կազմակերպությունը ակտիվորեն աշխատում է միջազգային կառույցների հետ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի հետ՝ պահանջելով առաքելություններ ուղարկել Հայաստանի տարածք՝ «ադրբեջանական ժառանգության մոնիտորինգի» պատրվակով։ 
Միաժամանակ Ադրբեջանը հետևողականորեն արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկացած փորձ՝ առաքելություն ուղարկելու Արցախ՝ հայկական ժառանգության ոչնչացումը արձանագրելու համար, թեև այդ առաքելությունը անհրաժեշտ էր ոչնչացումները կանխելու և պահպանվածի փաստագրման համար։

3. Մեր ակնկալիքները.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Ոչ «Արևմտյան Ադրբեջան»!» շարժումը դիմում է Ձեզ հետևյալ հրատապ խնդրանքներով.

● Անհապաղ տեսչական այց իրականացնել Արցախ։ Հաստատել հայկական պատմական ժառանգության ոչնչացման փաստը, կազմել վնասված և անհետացած օբյեկտների ամբողջական քարտեզ։

●Ադրբեջանին պարտադրել հուշարձանների վերականգնում և պահպանում։ Օգտագործելով ողջ իրավական գործիքակազմը՝ պահանջել պաշտոնական Բաքվից անհապաղ դադարեցնել վանդալիզմը, ապահովել պահպանված օբյեկտների անվտանգությունը և միջազգային փորձագետների մուտքը։

● Տալ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի սկզբունքային գնահատական։ Այս դոկտրինան դիտարկել որպես միջազգային անվտանգության սպառնալիք և մշակութային ցեղասպանության ակտ, որը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակներին և սկզբունքներին։

● Հանդես գալ հայտարարությամբ՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանության աջակցությամբ։ 
Բացահայտ դատապարտել մշակութային զտումները և պատմության յուրացմանն ուղղված կեղծ պատմական մանիպուլյացիաները։
Մենք համոզված ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը կոչված է պաշտպանելու համաշխարհային մշակութային ժառանգությունը, չի կարող մնալ անտարբեր դիտորդի դերում։ 
Լռությունը այս իրավիճակում կգնահատվի՝ որպես անուղղակի համաձայնություն քրիստոնեական քաղաքակրթության ամենահին մշակութային շերտերից մեկի ոչնչացմանը։ 

Մենք ակնկալում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի, միջազգային այլ կառույցների համարժեք արձագանքը:

Լրահոս

Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում
Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետ
Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը
Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին
Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ
Ուկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ
Զանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել
Վրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներ
Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը
Ստամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի
Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
Կարևոր
Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը
Մոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը
Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին
Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը
Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը
Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի
Կարևոր
Հրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը
Կարևոր
Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

Լրացուցիչ նորություններ

...

Հրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը

Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ)

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Վարդենյաց լեռնանցքում բուք է

Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք

HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով

Նոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում

Ամրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր Սահմանադրությունը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի

Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով

Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենան

Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր (տեսանյութ)

Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ)

Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա

Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)