Իրանի երիտասարդության և սպորտի փոխնախարար Ալի Ռեզա Ռահիմին կոչ է արել Իսլամական Հանրապետության բնակչությանը մասնակցել ապրիլի 7-ին երկրի ողջ տարածքում էլեկտրակայանների մոտ կայանալիք զանգվածային բողոքի ցույցերին, որոնց հարված հասցնելու սպառնալիք է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ռահիմին նշել է, որ կարծում է, որ «երիտասարդները, մարզիկները, արվեստագետները, ուսանողները և համալսարանական դասախոսները» կարող են միանալ բողոքի ցույցերին: Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսաուղերձում նա բացատրել է, որ «բողոքի ցույցերի նպատակն է միջազգային հանրությանը հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների անընդունելիությունը, ինչը ռազմական հանցագործություն է»:
Նախարարի տեղակալը նաև ընդգծել է «այս պահին իրանցիների միջև հանրային համերաշխության կարևորությունը՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից»:








