Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը համոզված է, որ իր երկիրը պետք է վերադառնա Եվրոպական միություն։ Այս մասին գրում է The Times-ը՝ հղում անելով վարչապետին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյայի։
Աղբյուրի պնդմամբ՝ Բերնհեմի դիրքորոշումը քաղաքական հաշվարկ չէ։ Նա իսկապես հավատում է, որ Եվրամիություն վերադառնալու գաղափարը համապատասխանում է բրիտանական հասարակության տրամադրություններին։ Հայտարարությունը հաջորդել է Բրյուսելում նոյեմբերի 20-ին կայացած Մեծ Բրիտանիա–Եվրամիություն գագաթնաժողովին։
Կողմերը համաձայնություններ են ձեռք բերել առևտրի և երիտասարդների շարժունակության հարցերում, սակայն դրանց իրականացումը մասամբ կախված է եվրոպացի ուսանողների ուսման վարձերի շուրջ նոր բանակցություններից։








