Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպես են աշխարհում «պատժվում» իշխանության նկատմամբ ագրեսիա ցուցաբերած քաղաքացիները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«ՔՊ-ականները, բնականաբար, սկսեցին թիրախավորել երիտասարդներին, որոնք համարձակվել էին Նիկոլ Փաշինյանի ուշացած մուտքի շուրջ դժգոհություն հայտնել։ Նկատենք, որ միջազգային փորձը ցույց է տալիս մեկ կարևոր բան՝ քաղաքական առաջնորդների, վարչապետների, նախագահների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ուղղված հրապարակային սադրիչ, անգամ ֆիզիկական բնույթ ունեցող գործողությունները տարբեր երկրներում միշտ չէ, որ բերում են նույն ծանր հետևանքին։ Որոշ դեպքերում լինում է արագ ձերբակալում ու դատավճիռ, բայց կան նաև օրինակներ, երբ անձինք ազատ են արձակվել առանց մեղադրանքի, կամ պատիժը եղել է ակնհայտորեն մեղմ։ Սուրբ Աննայի միջադեպի մասին հրապարակային նկարագրություններից հետևում է, որ լարվածությունը սկսվել է պատարագի ընթացքում վարչապետի ներկայության, շքախմբի վարքի և եկեղեցում առաջացած անհարմար մթնոլորտի ֆոնին։


Հետո եղել է քաշքշուկ, որից հետո վարչապետը հեռացել է, իսկ արդեն մեկ ժամ էլ չէր անցել, երբ ոստիկանությունը եկեղեցու բակից բերման է ենթարկել երեք անձի։ Ինչպիսի՞ նմանատիպ դեպքեր են եղել աշխարհում, երբ քաղաքացիները ագրեսիա են ցուցաբերել իշխանության նկատմամբ, և ի՞նչ հանգուցալուծում են ունեցել միջադեպերը։ 2019-ին Ավստրալիայում դեռահաս Ուիլ Քոնոլին ձու էր կոտրել սենատոր Ֆրեյզեր Աննինգի գլխին այն բանից հետո, երբ վերջինս Քրայսթչերչի մզկիթների ահաբեկչությունից հետո ներգաղթն էր մեղադրել ողբերգության համար։ 2010-ին Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի ուղղությամբ բողոքի ակցիայի ժամանակ կոշիկներ էին նետվել։ The Guardian-ը գրել էր, որ տղամարդուն ոստիկանությունը հեռացրել է վայրից, բայց ծանր քրեական ելք չեղավ։


Այդ դրվագը կարևոր է նրանով, որ նախագահական մակարդակի թիրախավորման դեպքում անգամ արձագանքը չվերածվեց անմիջական, ցուցադրական ծանր պատժի պատմության։ 2009-ին Reuters-ը գրել էր, որ լրագրողը կոշիկ է նետել Հնդկաստանի ներքին գործերի նախարար Պ. Չիդամբարամի ուղղությամբ՝ 1984-ի ջարդերի գործով իր հարցին տրված պատասխանից հետո։ Ծանր հետևանքներ դարձյալ չեղան։ Իրաքցի լրագրող Մունթազեր ալ-Զայդին 2008-ին կոշիկներ էր նետել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ Բաղդադում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։


Reuters-ը գրել էր, որ նա սկզբում դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, հետո պատիժը կրճատվել էր մեկ տարվա, և հետագայում ազատ էր արձակվել ինը ամիս անց՝ վաղաժամկետ։ 2021-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հանրային հանդիպման ժամանակ ապտակած տղամարդը դատապարտվեց չորս ամսվա ազատազրկման։ 2024-ին Մեծ Բրիտանիայում Նայջել Ֆարաջի վրա բանանային միլքշեյք նետած կնոջը մեղադրանք առաջադրվեց, բայց Reuters-ի հրապարակմամբ՝ նա ստացավ պայմանական պատիժ, ոչ թե անմիջական ազատազրկում։ 2024 թվականի նոյեմբերի 3-ին Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը, թագուհի Լետիսիան և վարչապետ Պեդրո Սանչեսը այցելել էին ջրհեղեղից տուժած Վալենսիայի Պայպորտա բնակավայր։ Reuters-ի փոխանցմամբ՝ հարյուրավոր բնակիչներ բողոքել են իշխանությունների արձագանքի դեմ, իսկ նրանցից մի քանիսը ցեխ են նետել պաշտոնյաների ուղղությամբ։


Մամուլի լուսաբանման շեշտը դրվեց ոչ այնքան ցուցադրական քրեական հետապնդման, որքան աղետի կառավարման ձախողման, հանրային զայրույթի և իշխանության պատասխանատվության վրա։ Համեմատությունն ի՞նչ է ցույց տալիս։ Այս օրինակները չեն նշանակում, թե ցանկացած միջադեպ պետք է անպայման մնա անպատիժ։ Բայց դրանք ցույց են տալիս մեկ պարզ իրողություն․ միջազգային փորձը միատեսակ չէ, և բարձրաստիճան պաշտոնյայի կամ առաջնորդի դեմ ուղղված միջադեպը ինքնաբերաբար չի նշանակում կոշտ քրեականացում, երկար կալանք կամ ցուցադրական հետապնդում։


Ի վերջո, Հայաստանում էլ եղել է նմանատիպ միջադեպ, երբ արցախցի պապիկը խնձոր նետեց Փաշինյանի ուղղությամբ և արդարացվեց»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների
Ով է ուղեկցելու Փաշինյանին
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից
Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում
Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել
Կուսակիցները եւս անակնկալի են եկել
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ
Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում
Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետ
Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը
Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին
Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ
Ուկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ
Զանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել
Վրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներ
Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը
Ստամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի
Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Լրացուցիչ նորություններ

...

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Կուսակիցները եւս անակնկալի են եկել

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը

Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել

Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի

Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են

Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում

Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին