Տեղի է ունեցել «Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը համակիրների հետ:
Հանդիպումը կրում էր «Անցյալի դասերը և այսօրվա իրականությունը» խորագիրը:
Վաղարշակ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է տարբեր հետաքրքիր փաստեր անցած երեք տասնամյակների պատմության մասին և անդրադարձել է մամուլում ու համացանցում շրջանառվող, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին, հատկապես Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված:
Վաղարշակ Հարությունյանը խոստացել է քարոզարշավի ժամանակ ևս անդրադառնալ այդ հարցերին հատուկ հանրության համար:
«Ազգային Վերածնունդ» կուսակցության մամուլի ծառայություն








