Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաշինյանի ու նրա թիմի՝ «ֆալստարտով» մեկնարկած քարոզարշավի «մեխերից» մեկը, եթե ոչ՝ գլխավորը, այն կեղծ թեզն է, թե իրենք խաղաղություն են բերել (բերելու), իսկ ընդդիմադիրները՝ պատերազմ: Փաշինյանն այս ընթացքում արդեն հասցրել է նույնիսկ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից չարախոսել, թե անգամ Հայ առաքելական եկեղեցին «պատերազմի կուսակցություն» է (սա մեկին մեկ ադրբեջանական թեզ և մեղադրանք է): Նմանապես, ըստ Փաշինյանի, Հայաստանի ընդդիմադիրներն էլ «պատերազմի կուսակցություններ» են:


Մի խոսքով, ըստ Փաշինյանի ու ՔՊ-ի, բոլորը պատերազմ են ուզում, և միայն իրենք են, որ խաղաղասերներ, խաղաղաբերներ ու խաղաղարարներ են: Այն, որ նման հայտարարություններ անում է Փաշինյանը, ու այն, որ նրան ձայնակցում է իր ՔՊ-ն, արդեն իսկ զավեշտական է: Խաղաղությունից է խոսում այն նույն Նիկոլ Փաշինյանը, որի վարած «քաղաքականությունը» 2018-20 թվականներին հանգեցրեց նախ՝ Արցախի խնդրով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացը վերջնական փակուղի մղելուն, ապա այդ գործընթացը տապալելուն, բանակցության առարկան զրոյացնելուն: Ավելին, Ստեփանակերտում բղավելով «Արցախը Հայաստան է, և վերջ», Փաշինյանը ոչ միայն հույզեր «գողացավ», այլև գործնականում լեգիտիմացրեց բանակցություններից դուրս գալու և ռազմական ագրեսիայի դիմելու Ադրբեջանի և Թուրքիայի անթաքույց մղումներն ու ծրագրերը: Ու բերեց պատերազմ:


Աղետաբեր, մարդկային ու տարածքային ծանր կորուստների հանգեցրած պատերազմ: Ու պարտություն: Հաջորդող տարիներին, որպես կատարված աղետի «հետցնցումներ», եղան կարճատև մի քանի ռազմական բախումներ ևս, որոնց բոլորի ընթացքում արդեն բուն Հայաստանի Հանրապետությունն էլ ունեցավ տարածքային որոշակի կորուստներ: Ի դեպ, տակավին չվերականգնված:


Նմանապես՝ Փաշինյանի վարած «քաղաքականության» ու հատկապես Պրահայում Արցախն ուրանալու (2022 թ. հոկտեմբերի 6-ին) հետևանքով թշնամական Ադրբեջանն ու այն ղեկավարող Ալիևի հանցավոր և հակահայ կլանն իր արյունոտ ձեռքերն արձակված համարեց՝ բազմահազարամյա հայկական Արցախը հայաթափելու հարցում: Ու Արցախը պատմության մեջ առաջին անգամ հիմնովին հայաթափվեց: Եվ ահա, այս բոլոր աղետները բերած Փաշինյանն ու նրան այդ բոլոր աղետաբերումների մեջ բացարձակապես աջակցած ՔՊ-ն խոսում են... «խաղաղություն բերելուց»:


Ի լրումն, մեջտեղ են նետել վերը նշված կեղծ թեզը, թե իրենք խաղաղության «աղավնիներն» են, իսկ մյուս բոլորը՝ «բազեներ»: Բայց դա՝ դեռ իր հերթին: Միաժամանակ, հետաքրքիր է դիտարկել, թե ի՞նչ կա Փաշինյանի ու նրա ՔՊ-ի տարփողած «խաղաղության» տակ: Այն, որ իրենց «ուրախ ավտոբուսի» ու պլակատների վրա մեծ-մեծ տառերով գրել են: Առհասարակ, խաղաղության գրավականն այն է, որ հավանական հակառակորդների միջև լինի ռազմական, ռազմաքաղաքական, արտաքին-քաղաքական ուժերի ու հնարավորությունների որոշակի հավասարակշռություն:


Ըստ այդմ՝ մարտունակ և ժամանակակից պահանջներին համարժեք սպառազինված բանակ, համադրվող շահերով հնարավորինս վստահելի դաշնակիցներ, դիմացինի վրա նաև «երրորդ կողմերի» միջոցով ազդելու հնարավորություններ: Հարկավ կան նաև լրացուցիչ այլ գործոններ, ինչպես, օրինակ՝ հարևան երկրների, ժողովուրդների միջև եղած (ձևավորված) բարեկամական կամ հակառակը՝ թշնամական հարաբերությունները: Լավ, իսկ ի՞նչ կա Փաշինյանի «խաղաղության» տակ. մեծ հաշվով, կամ եթե հակիրճ՝ ոչինչ չկա:


Չէ, հասկանալի է, որ ինչ-որ զենք-զինամթերք ձեռք բերվել է, բայց հազիվ թե դա համադրելի է այն ինտենսիվ ռազմականացմանն ու սպառազինմանը, ինչ դիտարկվում է թշնամի Ադրբեջանի պարագայում: Ի լրումն, Ադրբեջանն ու Թուրքիան հետևողականորեն խորացնում են ռազմական համագործակցությունը ևս, ինտենսիվորեն զորավարժություններ են անցկացնում պարբերաբար: Այս ամենին գումարած՝ Հայաստանը հետևողականորեն վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, էլ ավելին՝ սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի գործունեությանը:


Այսինքն, այն կառույցի, որի միջոցով, շոշափելի միջոցներ խնայելով, Հայաստանը նախկինում կարողանում էր համադրելի սպառազինություն ձեռք բերել՝ ապահովելով խաղաղության համար անհրաժեշտ հավասարակշռությունն ու բուն խաղաղությունը: Ու երբ դիտարկում ես Փաշինյանի «խաղաղության» բացվածքը, պարզվում է, որ այն բաղկացած է... Ալիևի «բարի կամքից» ու ցանկությունից, գումարած՝ Էրդողանի «բարի կամքն» ու «ցանկությունը:


Եվ գումարած՝ Թրամփի ասածներն ու TRIPP-ը: Նույնիսկ ծիծաղելի է քննել Ալիևի ու Էրդողանի «բարի կամքի» տարբերակները: Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ցանկացել են և ցանկանում են Հայաստանի պետականության վերացում, հայության բնաջնջում և կենսատարածքի յուրացում: Հենց այդ երկու պետությունները, իրենց ներկայիս տարածքայնությամբ, ասվածի ամենից ցցուն վկայությունն են:


Ինքնասպանությանը համարժեք միամտություն է կարծել, թե նրանց մղումներն ու ծրագրերը փոխվել են: Ինչ վերաբերում է TRIPP-ին, ապա առկա իրողությունները, մասնավորապես՝ Իրանի վրա ԱՄՆ-իսրայելական հարձակման և հարևան Իրանի հակահարվածների խորապատկերում այդ՝ բազմագովազդված «դարի նախագիծը» երևակվում է որպես խիստ անհեռանկարային: Սա՝ մեղմ ասած: Տեսաք` նույնիսկ Փաշինյանը առկա պայմաններում չի փորձում դրա մասին ծպտուն հանել:


Այսինքն, նույնիսկ իր երկրպագուները կարող են ծիծաղել: Մինչդեռ, հիշեցնենք Փաշինյանի ու թիմակիցների ոչ շատ վաղուցվա ինքնավստահ հայտարարությունները, թե TRIPP-ով 99 տարով կայունություն են բերել, այն 99 տարով Հայաստանի անկախությունը կապահովի, այս, այն: Այդ քարոզչական փուչիկն էլ պայթեց: Կամ՝ դեռ չիրագործված՝ հօդս ցնդեց, ինչպես Ծոցի արաբական երկրներում հօդս ցնդեցին այնտեղ տեղակայված ամերիկյան բազմամիլիոնանոց, գերթանկարժեք ռադարային համակարգերն ու նավթառատ արաբական երկրների ապահովության ու անվտանգության պատրանքները: Ամփոփենք. կեղծ է այն թեզը, թե Փաշինյանը խաղաղություն է բերելու, իսկ մյուսները՝ ոչ:


Ավելին, Փաշինյանի փիարային «խաղաղության» տակ չկան իրական գործոններ, չկա խոր, բազմակողմանի հաշվարկ, չկան երաշխիքներ: Փաշինյանական «խաղաղության» տակ բան չկա, այն ընդամենն պլակատների վրա գրված բառ է: Այդ պայմաններում, ի դեպ, ընդդիմադիր որոշակի ուժերի նախանշած՝ երաշխավորված խաղաղության թեզն առնվազն շատ ավելի է արժանի ուշադրության:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Լրահոս

Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են
Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել
Կարևոր
Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան (տեսանյութ)
Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են
Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային
Երևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել
Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում
ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ)
Կարևոր
ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան
Ջերմուկում կեղծ խմիչք և ծխախոտ է իրացվել (տեսանյութ)
Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph
Ռուսաստանը Ուկրաինայում ևս 5 գյուղի նկատմամբ վերահսկողություն է հաստատել
ԵՄ-ում բենզինի և դիզելի գները ռեկորդ են սահմանել
Խելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոու (տեսանյութ)
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել ներգաղթյալների արտաքսումը երրորդ երկրներ՝ առանց որոշումը բողոքարկելու հնարավորության

Լրացուցիչ նորություններ

...

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը

«Իրավունք». Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ»