Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեիի Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրությունը ներկայացնում է բոլոր իրանցիների կամքը։
Նա այս գնահատականը տվել է երկրի նոր առաջնորդին ուղղված նամակում։ «Ձեր ընտրությունը այս պաշտոնում Իսլամական Հանրապետության ողջ ժողովրդի կամքի արտահայտությունն է և նրա միասնության նշանը։
Ես կասկած չունեմ, որ Ձեր իմաստուն ղեկավարության ներքո մենք կկարողանանք լուծել բոլոր առկա խնդիրները», – ընդգծել է Փեզեշքիանը։ Նամակի տեքստը տարածել է Իրանի կառավարության ղեկավարի գրասենյակը։








