ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը սկսել են դուրս գալ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա նահանգի Կասրակ բազայից, հաղորդում է Syria TV-ն։
«Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Հասաքա նահանգի Կասրակ բազայից՝ ուղղվելով դեպի Իրաքյան Քուրդիստան», - հաղորդում է հեռուստաալիքը։
Փետրվարի 15-ին Արևմտյան կոալիցիոն ուժերը լքեցին Հասաքա նահանգի ալ-Շադդադի բազան։ Մի քանի օր առաջ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել էր իր ուժերի վերջնական դուրսբերումը Աթ-Թանֆ բազայից և վերահսկողությունը փոխանցել սիրիական բանակին։








