Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սկսում է համապարփակ զորահավաքային բարեփոխում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը։
«Մենք այժմ աշխատում ենք համապարփակ զորահավաքային բարեփոխման վրա», - գրել է նա իր Telegram ալիքում՝ առանց մանրամասներ հաղորդելու։
Ֆեդորովի խոսքով՝ ծրագիրն է «առաջարկել համակարգային լուծում՝ տարիների ընթացքում կուտակված խնդիրները լուծելու համար՝ միաժամանակ պահպանելով երկրի պաշտպանունակությունը»։








