ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի որոշակի ապրանքների վրա մաքսատուրքերի գանձումը փետրվարի 24-ից սկսած։
«Հետևյալ գործադիր հրամանագրերով IEEPA-ի (Արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենք - խմբ.) համաձայն սահմանված մաքսատուրքերը, ներառյալ բոլոր փոփոխություններն ու լրացումները, այլևս ուժի մեջ չեն լինի և չեն գանձվի սպառման համար ներմուծված կամ պահեստներից սպառման համար դուրս բերված ապրանքների համար՝ սկսած 2026 թվականի փետրվարի 24-ից, Արևելյան ժամանակով ժամը 00:00-ից (Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից )», - նշված է գործակալության կայքում։
Ուրբաթ օրը ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ Արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը, որի վրա նախագահ Դոնալդ Թրամփը հիմնվել է ներմուծման մաքսատուրքեր սահմանելու համար, խոչընդոտում է իրեն դա անել։ Նախագահը դատարանի որոշումը անվանել է ամոթալի և նշել, որ ինքն ունի պահեստային ծրագիր։








