Ուկրաինայում մարտական գործողությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկը լիովին ուժասպառ լինի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գերմանական «Ռայնփֆալց» թերթին տված հարցազրույցում։
«Իմ գնահատմամբ՝ այս պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ երկու կողմերից մեկը ուժասպառ լինի՝ կամ ռազմականապես, կամ տնտեսապես», - ասել է կանցլերը։
Մերցը նաև ընդգծել է իր անվստահությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ներկայումս ընթացող խաղաղության բանակցությունների նկատմամբ։ Քաղաքական գործիչը հավելել է, որ չի սպասում ուկրաինական ճգնաժամի արագ լուծում։








