Ռուսաստանը արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել Իրանից ընդունել հարստացված ուրանից ավելցուկ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկյան, իրանական և տարածաշրջանային դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել իր բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասը ուղարկել երրորդ կողմի, ինչպիսին է Ռուսաստանը։ Ենթադրվում է, որ պաշարների մեծ մասը ներկայումս թաղված է հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարվածված միջուկային օբյեկտների փլատակներում։
«Մենք նախաձեռնություն ունեինք. մենք հայտարարել ենք հարստացված ուրան ընդունելու մեր պատրաստակամության մասին. դա քննարկվել է», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Մերձավոր Արևելքում ուրանի պահպանման համար ԱՄՆ-ի առաջարկի ընդունման վերաբերյալ Ռուսաստանի կողմից։








