Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Անդրադառնալով այն հանգամանքին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին Սամվել Կարապետյանի տեսաուղերձը պատրաստվել և հնչել էր ԱԲ միջոցով, փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացրել էր, որ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսա կամ ձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէ։


Վարդևանյանն ասել էր, որ նշված հարցի վերաբերյալ դիմում-հարցում է ներկայացվել թե՛ քննչական մարմնին, թե՛ հսկող դատախազին, որպեսզի հնարավորություն ընձեռնվեր, որ Սամվել Կարապետյանը հրապարակային հենց տեսաձայնային ուղերձով հանդես գար։ «Սակայն քննչական մարմնից ստացված պատասխանը, ըստ էության, համարժեք էր մերժմանը»,-ասել էր փաստաբանը:


Երեկ քննչական կոմիտեն արձագանքել էր այս հայտարարությանը՝ ի պատասխան իշխանական լրատվամիջոցի հարցման: Իրավաբաններից շատերը երեկ նշում էին, որ ՔԿ-ի հերքումն իրականում հենց հաստատում է: Այդ կարծիքին է նաև Արամ Վարդևանյանը: «Խնդրում եմ ցանկացած անաչառ դիտորդի ներկայացրեք այս պատասխանը, որից ակնհայտ է, որ Քննչական կոմիտեն հենց մերժել է։


Քննչական կոմիտեին դիմում-հարցում է ներկայացվում ոչ թե որպես մի կառույցի, այլ տվյալ դեպքում Սամվել Կարապետյանի գործով որպես վարույթն իրականացնող մարմնի, որին ի պատասխան ստանում ենք դիրքորոշումը, որ վերջիններս նման մեկնաբանությամբ հանդես գալ չեն կարող։ Եթե լեզվական կամ տերմինաբանական մեկնաբանման կանոնով էլ առաջնորդվենք, ակնհայտ է, որ դա հենց մերժումն է։


Չէի ցանկանում նման մանրամասների անդրադառնալ, բայց պատկերացրեք՝ սահմանափակումները կիրառվում են դատարանի որոշմամբ, բայց դրանց պահպանման կամ խախտման հանգամանքները գնահատում է Քննչական կոմիտեն, այսինքն՝ Քննչական կոմիտեն, երբ հղում է տալիս այն իբրև մեկնաբանմանը, որ դատական ակտեր չի կարող մեկնաբանել, սա կիսաճշմարտություն ներկայացնելու դասական օրինակն է։ Չէ՞ որ, եթե ենթադրյալ խախտում տեղի ունենար, ապա դրա գնահատման հասցեատերը լինելու էր հենց Քննչական կոմիտեն։


Եվ ես կրկին պնդում եմ, որ նման պատասխանի դեպքում Քննչական կոմիտեն ոչ թե արձանագրել է, որ նման խնդիր արձանագրելու լիազորություն չունի, կամ նման վարքագծի դեպքում խախտում արձանագրելու լիազորություն չունի, այլ պարզապես փորձել է խուսափել պատասխան տալուց, ինչը համարժեք է մերժման»,-ասում է Վարդևանյանը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
Կարևոր
Երկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը
Փաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը
Իրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համար
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը
Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
Փաշինյանը ցայտնոտի մեջ է․ դա պետք է վերածել ցուգցվանգի, վիրուսը ԱԺ-ից դուրս չթողնել․ Աշոտյան
Իրան, Ռուսաստան և Եվրոպա․ նոր զարգացումներ. ՀՀ-ին՝ 26%, ԱՄՆ-ին՝ 74%․ «ԹՐԻՓՓ»-ի բաժնեմասերի բաշխումը
Կարևոր
Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․ արցախցի
Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ է
Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ Իսրայելյան
Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանը
Եվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. Պապոյան
Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա
TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է
ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ Փաշինյան
Մեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. Փաշինյան
Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին
Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում

Լրացուցիչ նորություններ

...

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր

Չեն տրվել Փաշինյանի շանտաժին

Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ

Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ

Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում

Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան

11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն

Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին

Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Կուսակիցները եւս անակնկալի են եկել

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը