Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տնտեսական ակտիվության... ազատ անկումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործոններով պայմանավորված Հայաստանի տնտեսական վերելքի ժամանակահատվածն ավարտվում է, ու տնտեսությունն այլ փուլ է թևակոխում։

Չնայած տնտեսական ակտիվությունը դեռևս որոշակիորեն բարձր մակարդակի վրա է, բայց ամիսներ շարունակ նվազման միտումներ է գրանցում։

Այս ամենն արտացոլվում է նաև Համաշխարհային բանկի զեկույցում, որտեղ նշվում է, թե օգոստոսին Հայաստանի տնտեսական աճը տարեկան կտրվածքով փոքրինչ դանդաղել է՝ 6,2 %-ից հասնելով 5,6 %-ի։ Տարվա ամիսների կտրվածքով վերլուծելու դեպքում կտեսնենք, որ ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպերը վերջին ամիսներին էականորեն դանդաղել են տարեսկզբի բարձր աճերի համեմատ։

Այնուամենայնիվ, սեպտեմբերին նկատվել է աճի տեմպի որոշակի արագացում, ինչը հիմնականում պայմանավորված է ծառայությունների և արդյունաբերության աճերի արագացմամբ։ 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների աճին առևտրի և արդյունաբերության նպաստումները եղել են 8,3 և 2,7 տոկոսային կետով։ Աճի համար պայմաններ են ստեղծել նաև ծառայությունների և շինարարության ոլորտները՝ համապատասխանաբար 1,4 և 0,8 տոկոսային կետով:

Միևնույն ժամանակ, նկատենք, որ, չնայած շինարարության ոլորտում աճը շարունակվում է, սակայն այն այս տարվա սեպտեմբերին կազմել է 14,7%, սակայն օգոստոսի համեմատ դանդաղել է 1,8 տոկոսային կետով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների աճը կազմել է 15,9%՝ դանդաղելով 0,3 տոկոսային կետով:

Ճիշտ է, բնակարանային շինարարության նկատմամբ հետաքրքրությունը դեռևս պահպանվում է, սակայն երբ 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն հիփոթեքային վարկի շրջանակներում եկամտահարկի վերադարձի սահմանափակումները, ապա այն իր բացասական ազդեցությունը կունենա շինարարության ոլորտի աճի վրա։ 

Ինչպես ցույց է տալիս «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը, այս տարվա վերջին ամիսներին տնտեսական ակտիվությունն ավելի է նվազելու, քանի որ նախորդ տարվա վերջին ամսիներից վերարտահանման՝ մասնավորապես ոսկերչական գործունեության արագացմամբ պայմանավորված՝ տնտեսական ակտիվության արագացումն արդեն սարերի հետևում է։

Որոշակի ամիսների միայն արտահանման մեկ երրորդը կազմում էր ոսկու և ադամանդների վերարտահանումը Ռուսաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ։

Շատ մասնագետներ զգուշացնում էին, որ վերարտահանման վրա հիմնված տնտեսական բարձր աճի էֆեկտը խաբուսիկ է, և երկարաժամկետ արդյունքներ չի կարող ապահովել, բայց նրանց լսող չկար։ Կարևորը գեղեցիկ ցուցանիշներ ցույց տալն էր։

Ու հիմա արդեն ոսկերչական գործունեության արգելակման պայմաններում առևտրի աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, ինչն իր արտացոլումն է գտնում առևտրի հաշվեկշռում։ 

Առևտրի ոլորտում սեպտեմբերին գրանցվել է 13,4 % աճ, որը 1,5 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից:

Ըստ երևույթին, հաջորդ ամսվանից ավելի կդանդաղի։ Արտահանման աճը ևս դանդաղել է՝ այս տարվա սեպտեմբերին կազմելով 38,9 % և նախորդ ամսվա համեմատ իջնելով 26,1 տոկոսային կետով: Այս ցուցանիշները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե արտահանման մեջ ինչ մեծ մասնաբաժին էին կազմում ոսկերչական ապրանքները։ Ներմուծման աճի տեմպը ևս էականորեն դանդաղել է:

Այս ոլորտում աճը 2024 թ. սեպտեմբերին կազմել է 11,9%՝ էականորեն ցածր լինելով ինչպես տարեսկզբի, այնպես էլ նախորդ ամսվա ցուցանիշներից:

Նման իրողությունը մի կողմից կապված է նույն ոսկերչական ապրանքների վերարտահանման ծավալների նվազման, իսկ մյուս կողմից՝ այլ ապրանքախմբերի գծով ներմուծման նվազման կամ ներքին պահանջարկի նվազման հետ: 

Պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսական խնդիրները կարող են խորանալ, քանի որ ՀՀ տնտեսությունը պատրաստ չէ կտրուկ ցնցումների, որոնք կարող են պայմանավորված լինել արտաքին տնտեսական գործոններով։

Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին ռուսական շուկայում տեղի ունեցող տնտեսական տեղաշարժերը, Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցները, ռուբլու արժեզրկումը, գնաճը և այլ հանգամանքներ կարող են էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։

Պատահական չէ, որ զբոսաշրջությունից և տրանսֆերտներից ստացված Հայաստանի եկամուտները խիստ նվազել են:

Այս երկու ոլորտն էլ էականորեն փոխկապակցված են Ռուսաստանից մարդկանց ու կապիտալի հոսքերի հետ: 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա
ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից
Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել
Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են
Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին
Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ
Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ
Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)
Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի
Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին
Ջուր չի լինելու. Հասցեներ
Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը
Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին