Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Չեմ նախանձում հաջորդ իշխանություններին, որոնց վրա լուրջ բեռ է դրվելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում 2025 թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, հայտարարել է, որ իրենց իշխանության օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան:

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, թեմային անդրադառնալով, հիշեցնում է այս տարվա մարտի 1-ին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հնչեցրած միտքը:

 «Նա ասել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների և, ընդհանրապես, տարածաշրջանի առումով, բացի ԵՄ-ից, իրենք տեսնում են նաև Թուրքիայի առաջնորդությունը: Ռուսաստանը՝ որպես միջնորդ, 2022 թ.-ի վերջերից, որպես այդպիսին, արդեն չկա:

Միջնորդ է Եվրամիությունը: Դրա, այսպես կոչված, «քաղաքացիական» դիտորդները Հայաստանում են՝ ԱԺ-ի կողմից ընդունված բարձր կարգավիճակով:

Ընդգրկված են երկրներ, որոնք ոչ միայն ԵՄ-ն են ներկայացնում, այլ նաև ՆԱՏՕ անդամ այլ պետություններ: Վաղը Թուրքիան կարող է ցանկանալ դիտորդ լինել, եթե Կանադան կա, ինչո՞ւ Թուրքիան չի կարող լինել:

Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի միջնորդությունից հրաժարվելու և Արևմուտքի, ԵՄ-ի միջնորդությամբ հարցերը լուծելու ճանապարհը, նրանք էլ տեսնում են Թուրքիայի առաջնորդությունը՝ որպես իրենց ներկայացուցիչ:

Այս պարագայում չես կարող «վերադասին» հանցագործ հռչակել կամ քայլեր ձեռնարկել, որը կապացուցի քո «վերադասի» հանցագործ լինելու հանգամանքը: Ցեղասպանություն իրականացնելը միջազգային իրավունքով լուրջ մեղադրանք է, հանցագործություն:

Եթե «վերադաս» են նշանակում Թուրքիային, ապա, բնականաբար, նրան չի կարելի նման կարգի մեղադրանքներ ներկայացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Այվազյանը: 

Իշխանությունների նման հայտարարությունների պատճառով Հայաստանի Հանրապետությունը չի հասնո՞ւմ անդառնալիության ինչ-որ կետի, երբ իշխանափոխության պարագայում որևէ մեկն այլևս որևէ բան փոխել չի կարողանալու:

«Չեմ կարող ասել՝ հասել ենք արդեն, թե ոչ, բայց կարող ենք հասնել: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ Թուրքիայի հետ հարաբերություններն այս իշխանությունները սկսեն լավացնել, իսկ դրա հիմքում դրվի այն, ինչի մասին ասաց Միրզոյանը:

Եվ դրա տակ Հայաստանը ստորագրի: Հաջորդ իշխանությունը սա ստանալու է հստակ պարտավորության տեսքով: Սա ուղղակի մի չինովնիկի հայտարարություն կամ ցանկություն չէ, այլ փաստաթուղթ է: 

Դրանից հրաժարվելը կնշանակի փչացնել հարաբերությունները, ռիսկեր ստեղծել Հայաստանի համար: Չեմ նախանձում հաջորդ իշխանություններին, որոնց վրա լուրջ բեռ է դրվելու, ուզած, թե չուզած, պետք է հաշվի նստեն այն իրողությունների հետ, որոնք կլինեն:

Նման իրավիճակում «հետ բերել» ինչ-որ բան կամ փոխել իրավիճակը հնարավոր կլինի միայն ուժերի բալանսի վերափոխման միջոցով:

Ինչ-որ բան պետք է տեղի ունենա, որը կփոխի ուժերի բալանսը, մեր ուժն ավելի կմեծանա, և կկարողանանք այն, ինչ եղել է, ամբողջությամբ կամ մասնակի հետ շրջել:

Եթե փաստաթղթեր ստորագրվեն, դա շատ դժվար է, պրակտիկորեն գրեթե անհնար, եթե ուժերի բալանսը չփոխվի: Արցախի հարցում արդեն հասել ենք անդառնալիության կետին:

Տեսականորեն ինչ-որ բաներ պահպանվում են, բայց պատասխան չկա, թե ինչպիսին պետք է լինի պրոցեսը երևացող ապագայում»,-նշում է մեր զրուցակիցը:

 «3+3» ձևաչափով հանդիպում, քննարկումներ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում: Ի՞նչ արդյունքներ ակնկալել այս հանդիպումներից:

Այվազյանը կարծում է՝ արդյունքներ ունենալը կախված է իշխանությունների ցանկությունից, ընդհանրապես, և կոնկրետ քայլեր իրականացնելու ցանկությունից՝ մասնավորապես:

«Կարելի է գնալ, ինչ-որ գեղեցիկ բառեր արտասանել, բայց եթե դրանից հետո քայլեր չկան, ապա այն ոչ մի օգուտ չի տալու:

Չափազանց մեծ է Արևմուտքի ճնշումը Հայաստանի վրա: ԲՐԻԿՍ-ը բազմաբևեռ աշխարհի կառուցման հիմքերից մեկն է, հարթակ, որտեղ պետությունները, որոնք ուզում են այդ բազմաբևեռ աշխարհում իրենց տեղն ունենալ, հավաքվում են, քննարկումներ իրականացնում: Այն առայժմ ընդհանուր սկզբունքների հիման վրա քննարկում է, այսինքն՝ կանոնադրական կազմակերպություն չէ, բայց ապագայում ինստիտուտներ են ստեղծվելու:

Կարևոր է հասկանալ, որ տնտեսությունը չեն կարող առանձնացնել մնացյալից: Պարզ ասած՝ եթե Հայաստանն ընտրի «հակառուսաստան» պրոյեկտ դառնալու հերթական ճանապարհը, եթե անցնի այդ սահմանը, Ռուսաստանի կողմից ի՞նչ տնտեսական առավելությունների մասին կարող է խոսք լինել:

Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն այդ մասին ասաց՝ առավելությունները, որոնք ստանում եք, նրա դիմաց է, որ Ռուսաստանը ստանում է ռազմավարական խորություն ձեր միջոցով:

Եթե այդ խորությունը չի ապահովվում, ապա արտոնություններ տալու իմաստն էլ է կորում»,-շեշտում է նա:

Իշխանությունները հաճախ են առաջարկում իրար հետ «չխառնել» անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: «Իրենք մանևրելու հնարավորություն չունեն, դա իրենց թույլատրված չէ:

Ինչո՞ւ հիմա Արևմուտքը չի ստիպում դիմել կտրուկ քայլերի: Պատկերացրեք՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ, նախ՝ չկա երաշխիք, որ չեն համոզի Ադրբեջանին՝ ՀԱՊԿ մտնել:

Այդ դեպքում չստացվեց, որ ՀԱՊԿ-ը դուրս եկավ տարածաշրջանից, ուղղակի մի քանի հարյուր կիլոմետր շեղվեց Հայաստանից դեպի Ադրբեջան:

Կամ՝ հիմա Ֆրանսիային կարգում են Հայաստանի բարեկամ: Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ, և այդ անվտանգության համակարգը հիմնովին փլուզվեց, Ֆրանսիան չի կարողանալու այդ անվտանգության համակարգը փոխարինել:

«Բարեկամ Ֆրանսիա» փուչիկը պայթելու է»,-հավելում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարը: Ընդգծում է՝ իրադարձությունների հետագա ընթացքը կախված է ուժերի հարաբերակցությունից:

«Մի քանի ամիս առաջ խոսում էին, որ հեռահար հրթիռներով պետք է հարվածեն Ռուսաստանի խորքերին, բայց Ռուսաստանի կողմից միջուկային դոկտրինի փոփոխությունից հետո այդ մտքից հրաժարվեցին:

Իհարկե, այդ փոփոխությունը հիմնականում Ուկրաինայի ճակատի համար էր նախատեսված, բայց այն ազդում է նաև այլ տարածաշրջաններում Միացյալ Նահանգների կողմից որոշակի կարմիր գծեր չանցնելու վրա, այսինքն՝ արձագանք է ստանում նաև այլ տեղերում:

Հետո եղան ընտրություններ Վրաստանում, ուժը, որը «հակառուսաստան» պրոյեկտի կողմնակիցն էր, չընտրվեց:

Այս ամենի համադրությունն առայժմ թույլ է տալիս Հայաստանին ինչ-որ ձևով վերջնական անկման փուլ չմտնել: Արևմուտքի կողմից կտրուկ ճնշում առայժմ չկա: 

Ենթադրենք՝ Ռուսաստանն ինչ-որ պահի թեկուզ աննշան նահանջ կատարեց կամ զիջեց դիրքերը, Արևմուտքը միանգամից ասելու է Հայաստանին՝ հենց հիմա քայլեր ձեռնարկիր: Ամեն ինչ կախված է «մեծերի» միջև ուժերի հարաբերակցությունից: 

Եթե Ռուսաստանը հասնի նրան, որ իր անվտանգության երաշխիքների պահանջները կատարվեն, որը երկու փաստաթղթի տեսքով 2021 թ.-ի դեկտեմբերին ներկայացրել էր, այն, ըստ էության, հետևյալի մասին է՝ ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի իր գործունեությունը հետխորհրդային տարածքում, ապա այս դեպքում ինչ իշխանություն էլ Հայաստանում լինի, բնականաբար, սկսելու է թեքվել դեպի Ռուսաստան և ԲՐԻԿՍ:

Եթե նման կտրուկ, պատմական փոփոխություն եղավ, Միացյալ Նահանգներն է ասելու՝ պայմանավորվել ենք, զիջում ենք այն տարածքը, որը 1965 թ.-ից հետո բաժին է հասել Խորհրդային Միությանը, իսկ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է:

Զիջել չի նշանակում խզել հարաբերությունները: Սա, միևնույն ժամանակ, չի նշանակում, որ մեր դեպքում, եթե այս իշխանությունը մնա, նա կկարողանա լավագույնս, ի շահ մեր ժողովրդի օգտվել այն հնարավորություններից, որոնք նոր բազմաբևեռ աշխարհը կտա: 

Հնարավոր է, որ չկարողանան օգտվել, այդ թվում՝ կորցրածը գոնե մասնակի հետ բերելու առումով, կամ չուզեն օգտվել:

Այս իշխանությունների օրոք Հայաստանը դժվար թե լուրջ հաջողությունների հասնի, եթե չասեմ՝ հակառակը՝ կարող է հասնել նոր կորուստների:

Կարծում եմ՝ Ռուսաստանը չի ստիպելու որևէ բան, կարևորը ռազմավարական առումով իր համար սպառնալիքներ չլինեն:

Եթե վաղը մեր ժողովուրդը որոշի, որ, ի դեմս Ռուսաստանի, ուզում է լավ բարեկամ տեսնել, Ռուսաստանն իր օգնության ձեռքն ավելի շատ կմեկնի: Գիտակցված ընտրություն պետք է լինի:

Հիմա գա, ուժով մի բան ստիպի, բայց ոչինչ չփոխվի, ժողովուրդն էլ կասի՝ եթե ինձ չստիպեիր, ավելի լավ կյանքով կապրեի:

Այդ փորձը նա ունեցել է հետխորհրդային տարածքի օրինակով: Բոլորին ինչ ասես տվեց, ոտքի հանեց, հետո շրջվեցին իր դեմ»,-եզրափակում է Հայկ Այվազյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականին
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ
Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը
Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն
Իսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է Սեուտա
Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով
Թրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը
Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին
Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան
ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր
ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ
Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը
Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան
ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն. Սուքիասյան
Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա
Կրասնոդարի բենզալցակայանում վարորդների միջև կոնֆլիկտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները

Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար

Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին

Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը

284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա

Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ

Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին