Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հաջողությունից» պարտություն. ինչպես «ղազախական տրանզիտը» փլուզեց իշխանության նարատիվները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան է եկել երկար սպասված ապագան. Ադրբեջանի տարածքով բերվել էր ղազախական ցորենի խմբաքանակը։ «Այս օրը հասավ»,– բացականչում էին իշխանամետ լրատվամիջոցներն ու քարոզիչները։ Առաջին հայացքից աննշան այս լուրը Փաշինյանի թիմը վերածեց երկու կարևոր եզրակացության։ Դրանք պետք է ամրապնդեին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական նարատիվները, որոնք մինչ այդ բավականին խարխուլ էին, քանի որ հստակ էր՝ Ադրբեջանի համար արված բոլոր զիջումներից հետո խաղաղությունն ու անվտանգությունը Հայաստանում գոյություն ունեն միայն Փաշինյանի և նրա մերձավորների գրառումներում։


Նախ՝ այս մատակարարումը դարձավ առաջին դեպքը, որը կարելի էր ներկայացնել որպես Բաքվի հետ կնքված համաձայնագրի օգուտ։ Ահա, իբր, զուր չենք հողեր հանձնել, համաձայնել Սյունիքում արտատարածքային միջանցքի և 300000 ադրբեջանցիների «վերադարձի» հետ։ Մենք էլ, իբր, մեր շահերն ունենք. նրանք թույլ տվեցին ղազախական ցորենը անցկացնել իրենց երկաթուղով։


Այսպիսով, իբր խոսքը ոչ թե Ադրբեջանի հանդեպ մեր միակողմանի զիջումների մասին է, այլ իսկապես փոխշահավետ գործարքի։ Դե, իշխանությունների պատկերացմամբ, հրաշքով Փաշինյանը կապիտուլ յանտից վերածվում էր իսկական գործարարի և առևտրականի։ Երկրորդ՝ ղազախական ցորենի ուղարկված խմբաքանակը «Քաղաքացիական պայմանագրին» հնարավորություն էր տալիս հայտարարել Հայաստանի սննդամթերքի մատակարարումների դիվերսիֆիկացիայի և, հետևաբար, Ռուսաստանից կախվածության նվազեցման մասին։ Իսկ եթե կարելի է հայտարարել կախվածության նվազեցման մասին, ապա թեման կարելի է մեծացնել և, օրինակ՝ գոնե ելույթների մակարդակով հնարավոր համարել Հայաստանի անխոչընդոտ դուրս գալը ԵԱՏՄ-ից։


Եվ՝ վուալա. այստեղ իսկապես անսահման հնարավորություններ էին բացվում նախընտրական քարոզչության համար. ՔՊ-ն կարող էր խոստանալ հայ ժողովրդին անդամակցություն թե՛ ԵՄ-ին, թե՛ ՆԱՏՕ-ին, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ «Տեսաաա՜ր, Պուտի՛ն»,– ցնծում էին իշխանամետ խոսնակները։ Սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց. գեղեցիկ մտածված PR ակցիան ամբողջովին փլվեց` իրականության հետ բախվելով։


Երկար սպասված (իրոք, սովորականից ավելի երկար սպասված) ղազախական ցորենը վերջապես հասավ, բայց, չնայած իր բավական բարձր գնին, պարզվեց՝ ցածրակարգ հումք է։ Փաստացի, այդ ցորենը հացի և ալ յուրի արտադրության համար պիտանի չէր։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շտապեց հանգստացնել բնակչությանը՝ հայտարարելով, որ ցածրակարգ ցորենը մասամբ ուղարկվել է որպես անասնակեր, մասամբ օգտագործվել օղու արտադրության համար («որքան շատ օղի ընտրություններից առաջ, այնքան լավ», – որոշեցին իշխանությունները)։ Միևնույն ժամանակ, նրանք ընդունեցին, որ սխալմամբ «ինչ-որ մեկն արդեն կարող էր ուտել այդ ալ յուրից թխված հաց»։ Այս հայտարարությունը իսկական գլխացավանք դարձավ Փաշինյանի PR մասնագետների համար, որոնք սկսեցին թղթեր թափահարել՝ պնդելով, թե ղազախական ցորենը ոչ թե չորրորդ, այլ երրորդ կարգի է (կարծես թե երրորդ կարգը լավ բան է.


Հայաստանում սովոր են բոլորովին այլ որակի հումքին)։ Փաշինյանը փորձեց «ձեռքերը լվանալ» մատակարարումից՝ հայտարարելով, թե դա մասնավոր նախաձեռնություն էր, ոչ թե իր։ Սակայն «Հրապարակ» թերթը հրապարակեց ապացույցներ, որ մասնավոր մատակարարի վրա ճնշում էր գործադրվել։ Արդյունքում՝ հերթական սկանդալը բռնկվեց։ Հիմա ղազախական ցորենով ձեռք բերված «աշխարհաքաղաքական հաղթանակի» մասին Փաշինյանի կողմնակիցներն աշխատում են այլևս չխոսել. նրանց միակ ցանկությունն է՝ հարցը փակել և շեղել ուշադրությունը։


Միևնույն ժամանակ, Ադրբեջանի միջոցով Հայաստան եկավ նաև ռուսական ցորենը։ Այն քաղաքական առումով այնքան էլ հետաքրքիր չէր Փաշինյանի համար, բայց որակով բարձր էր։ Սակայն այս մատակարարումը ավելի շատ խորհրդանշական քայլ էր, քան իրական։ Քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը երկաթուղային կապ չունեն, ցորենը նախ ուղարկվեց Վրաստան և միայն այնտեղից բերվեց Հայաստան։ Այսպիսով, այն անցավ հետևյալ ճանապարհը. Ռուսաստան – Ադրբեջան – Վրաստան – Հայաստան։ Մինչդեռ ավանդական տարբերակը շատ ավելի պարզ է՝ Ռուսաստան – Վրաստան – Հայաստան։ Անհասկանալի է, թե ինչու այս շղթային ավելացնել Ադրբեջանը՝ բարդացնելով լոգիստիկան և բարձրացնելով ինքնարժեքը։ Ի վերջո, ամեն ինչ հրաշալի աշխատում է նաև առանց Ադրբեջանի։


Իրականում հիմնական հարցը ոչ թե ցորենի որակն է կամ արտադրողը, այլ այն, որ Հայաստանը, կենսական կարևորության ապրանքներ տեղափոխելով Ադրբեջանի միջոցով, ինքն է Բաքվի ձեռքը տալիս ճնշման գործիքներ։ Ալիևի` այս պահին ցուցաբերած բարեհաճությունը, երբ նա թույլատրեց մատակարարումները (նշենք՝ մեկանգամյա), չի կարելի համարել կայուն։


Իսկ կայուն մնում է նրա ընդարձակողական հռետորաբանությունը մեր երկրի հասցեին՝ խոսքերը «Գյոչա լճի», «ադրբեջանական քաղաք Իրևանի» մասին, այն պնդումները, թե մինչև XX դարը «Արևմտյան Ադրբեջանում» բնակչության 80 տոկոսը ադրբեջանցիներ էին, և որ լավ կլիներ վերադառնալ այդ վիճակին։ Պետք է նաև հաշվի առնել, որ այս ժամանակահատվածում Ալիևն ու Էրդողանը փորձում են ավելի մեղմ վարել իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ նրանց նպատակն է օգնել Փաշինյանին վերընտրվել։


Եթե Փաշինյանը վերընտրվի, ապա մեր թուրքական հարևաններն այլևս չեն էլ փորձի ձևականորեն նրբանկատ լինել, այլ կսկսեն խստորեն պահանջել Նիկոլից այն ամենը, ինչ նա խոստացել էր նրանց աջակցման դիմաց։ Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել ցորենի այս պատմությունից։ Այն ևս մեկ անգամ ցույց տվեց՝ եթե Փաշինյանը և իր թիմը ցնծագին հայտարարում են իրենց որևէ «հաջողության» մասին, ապա մեկ ամսից սպասիր նրանց ձախողմանը, հիստերիկ արձագանքներին, մեղավորների վրա պատասխանատվությունը բարդելուն և լիակատար կործանմանը։


Նրանց բոլոր «հաջողությունները» գոյություն ունեն միայն գովազդային ակցիաների մակարդակով, իսկ իրականում բերում են ձախողումների։ Եվ ևս մեկ բան. հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի հացի հարցում, քանի դեռ ալ յուրի համար պատասխանատու է Փաշինյանը։ Հաջորդ անգամ հացի մեջ կարող է հայտնվել ավելի անորակ բան, քան անասնակերի համար նախատեսված ցորենը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ
Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան

Լրացուցիչ նորություններ

...

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»