Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երևանի Թևոսյան փողոցում ասֆալտը քերել ու մոռացել են փոսը լցնել, ինչը դարձել է 15 ավտոմեքենաների վթшրի պատճառ


Երևանում վերջին օրերին շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները, որը կատարվում է ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, այլև ծայրամասերում։ Ողջունելի է, որ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ այդ աշխատանքները իրականացվում են, սակայն որոշ դեպքերում, չգիտես ինչու, ասֆալտապատումը կատարվում է կիսատ-պռատ․ հին ու անորակ ասֆալտը քերում են, դրանից հետո փորված հատվածը պետք է շատ արագ լցվի, սակայն ցուցաբերում են անպատասխանատու մոտեցում, ինչի պատճառով էլ այդ փոսերը վարորդների համար դառնում են իսկական պատուհաս, հայտնում է Shamshyan.com-ը։

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում` դեպի Ջրվեժ տանող ճանապարհին, 15-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել են Երևանի քաղաքապետարանի կողմից փորված փոսում, ինչի հետևանքով բոլոր ավտոմեքենաների անվահեծանները կոտրվել են, և վարորդները ավտոքարշակով են վնասված ավտոմեքենաները տեղափոխել ավտովերանորոգման կետեր։ Նույնիսկ փոսը շրջանցելու պատճառով 3 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար, առանց զոհերի և վիրավորների։

Մի քանի դեպքերում էլ վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, ավտոմեքենաները հեռացրել են դեպքի վայրից։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե ցերեկվա ժամերին վարորդների համար տեսանելի է այդ փոսը, ապա գիշերային ժամերին հնարավոր է՝ չտեսնեն, և հերթական վթարը տեղի ունենա։

Ավելին` այդ հատվածով է իրենց ավտոպարկ մեկնում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված` Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտի մեծ մասը, և չկա երաշխիք, որ ավտոբուսները նույնպես չեն հայտնվի փոսում։ Քիչ առաջ նշված վայրով իր ավտոմեքենայով անցնում էր Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը, որը, ի դեպ, ամրակապված էր։ Նա հենց տեղում կապվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, որպեսզի վերջինս իր հսկողության տակ վերցնի և արագ վերացնի վարորդների համար պատուհաս ու խոչընդոտ դարձած փոսը։

Իսկ թե ով է փոխհատուցելու վարորդներին պատճառված վնասը, դեռևս անհայտ է։

Իրավիճակի մասին տեղեկանալով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով պարեկներն ու քաղաքացիները հարցի ժամանակավոր լուծում գտան՝ անվադողի վրա փաթաթեցին ոստիկանության լուսանդրադարձող ժապավեն և տեղադրեցին փոսի վրա, իսկ պարեկներն էլ այդ հատվածում կիրականացնեն ծառայություն, մինչև Երևանի քաղաքապետարանը խնդիրը կվերացնի։

Լրահոս

Մերցը չի հավատում, որ ԱՄՆ-ը կկարողանա արագորեն դադարեցնել Իրանի դեմ իր ռազմական գործողությունը
Կիևին 20-25 տարի կպահանջվի ԵՄ օգնությամբ հզոր տնտեսություն կառուցելու համար. Եվրահանձնաժողով
Թրամփի ընդունելության ժամանակ կրակոցներ արձակելու համար ձերբակալված տղամարդը կներկայանա դատարան
Bloomberg. Ֆիլիպինները խորհուրդ են տվել չուղարկել նավաստիներ Պարսից ծոց
Ես ինձ զոհի կերպարի մեջ չեմ դնում, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում. Աննա Հակոբյան
Այս հարցով խախտվում է իմ ընտրության և ազատ կամարտահայտության իրավունքը. Աննա Հակոբյանը՝ լրագրողին
Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության. Արաղչի. Որոնք են 1000 խոշոր հարկատուները
Դուք հերքու՞մ եք, որ ձեր հիմնադրամը ասոցացվում է վարչապետի հետ. Հարց` Աննա Հակոբյանին
Աննա Հակոբյանը «Անկախ Դիտորդ»-ի վարչական դատարան ներկայացրած դիմումի մասին
Թուրք երկրպագուները հարձակվել են ռուս բռնցքամարտիկի վրա
«Մենք ենք մեր սարերը»՝ ոչնչացման եզրին
Միջադեպից հետո, փոխվել է որոշումը, որը նախատեսում է ավտոշարասյուների առավելագույն արագությունը
ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանի հրատապ ասուլիսը
Մինչև Սոնա մնացականյանի վրաերթը շատ տարբեր դեպքեր են եղել ավտոշարասյուների մասնակցությամբ
Քիչ առաջ բերման է ենթարկվել Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը
ԱՄՆ ռազմածովային ուժերը ժամանել են Մերձավոր Արևելք
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո Փաշինյանի շարասյունը առհասարակ չի կանգնել. մանրամասներ
Փաշինյանի շարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելոււց 4 տարի անց. Մանրամասներ գործից
Մեծ Բրիտանիայի թագավորը պետական ​​այցով կմեկնի ԱՄՆ
ՈՒՂԻՂ․ Սոնա Մնացականյանի մահացու վրաերթի գործի վերաբերյալ մանրամասներ

Լրացուցիչ նորություններ

...

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. տուժել են 17-ամյա պատանիներ

Ավտովթար Գեղամասար բնակավայրում․ կա տուժած

Չորս տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին

Արտակարգ իրավիճակ Երևանի Աղի կոմբինատում․ փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու

Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու դի

Հրդեհ՝ ավտոմեքենայում, Ծեծկռտուք՝ դպրոցում․ քրեական նորություններ (տեսանյութ)

Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կան տուժածներ

Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում «BMW»-ով հայտնվել է մայթին, բախվել ցուցանակին և դռանը

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Սևանի հիվանդանոցի մոտ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կա վիրավոր

Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է

Հրդեհ՝ Երևանում գտնվող պահեստային տարածքներից մեկում

Բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ կան վիրավորներ

Արտաշավանում բшխվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ վերջինն էլ բшխվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա 6 վիրшվոր

Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատում է. Մանրամասներ

Դանակահարություն Մրգաշեն գյուղում․ տղամարդը մահացել է

Ազգային ժողովի դիմաց բшխվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրшվոր

Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք

Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը. կան տուժածներ

Էջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել