Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երևանի կոնյակի գործարանը ապահովվում է Գեղամ Գևորգյանի առողջապահական ապահովագրությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ասուլիսի ժամանակ խոսելով առողջապահության համապարփակ ապահովագրության մասին, նշեց, որ իր ապահովագրությունն անում է կնոջ ընկերությունը, որը, «եթե չի սխալվում, 1000 դրամ է»։ Իսկ ո՞վ է Գևորգյանի կինը, և ո՞ր ընկերությունն է հոգում Գեղամ Գևորգյանի առողջապահության ծախսը։


Գեղամ Գևորգյանի կինը՝ Հռիփսիմե Մուշեղյանը, ըստ 2024 թվականի տարեկան հայտարարագրի, 35 մլն 604 հազար դրամ տարեկան եկամուտ է ստացել։ Եկամուտներից 32 մլն 433 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից, որտեղ վերջինս իրավաբանական և կորպորատիվ հարցերի գծով ղեկավարն է։ 1 մլն դրամը «Բրենդի Բրիջ» ընկերությունից է՝ կրկին աշխատանքի վարձատրություն։


Հարկ է նշել, որ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը «Երևանի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության հետ ստեղծել է «Բրենդի Բրիջ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ հավասար բաժնեմասերով (50%–50%)։ «Բրենդի Բրիջ» ՓԲԸ-ին է փոխանցվել «Արարատ» անվանումներով (անգլերեն և ռուսերեն) ապրանքային նշանները։


Եկամուտներից 1 մլն 486 հազար դրամը Մուշեղյանը ստացել է ՀՀ Ֆինանսների նախարարությունից, 84 հազար դրամը ապահովագրական հատուցում է, իսկ 598 հազար դրամը՝ այլ եկամուտ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից։


Գևորգյանի կինը նաև 2022 թ.-ին Pernod Ricard-ից նվիրատվություն է ստացել պարտատոմսեր՝ 25 հազար 86 եվրո արժեքով։ Թե ինչ առիթով է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի կինը մասնավոր ընկերությունից նման նվիրատվություն ստացել, հայտարարագրում չի նշվում։ Սակայն հարկ է նշել, որ Pernod Ricard ընկերությունը խմիչքներ ներմուծող խոշոր ընկերություն է։


Ստացվում է, որ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի առողջապահական ապահովագրությունը ապահովվում է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից։


Արդյոք Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը այստեղ խնդիր չի տեսնում՝ հարցական է»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ
ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան
ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու
Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև

Լրացուցիչ նորություններ

...

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին