Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի հետ կապված տեղեկությունները պաշտոնապես հաստատվել են։ «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ տվյալ գործարքի առնչությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ։


Հանրային բարձր հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների հիման վրա մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ խնդրելով պարզաբանել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։


Խոսքը վերաբերում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասի 7/19 հասցեում գտնվող առանձնատանը, որի շուրջ, մեր տեղեկություններով, իրականացվել կամ իրականացվում էին օպերատիվ կամ ուսումնասիրական բնույթի գործողություններ։ Հաշվի առնելով Հայկ Կոնջորյանի՝ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի կարգավիճակը, ինչպես նաև գործարքի շուրջ առկա փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկությունները՝ հարցման մեջ մասնավորապես հետաքրքրվել էինք՝ • արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեում առկա են որևէ նյութեր կամ վարույթներ տվյալ անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ, • ինչ շրջանակում են իրականացվել կամ իրականացվում հնարավոր գործողությունները, • ստուգվե՞լ են արդյոք գործարքի հնարավոր կապերը փոխկապակցված անձանց կամ ընկերությունների հետ, ինչպես նաև շահերի բախման հանգամանքները։


Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնել է․ «ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի առնչությամբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչությունում իրականացվում են ստուգողական գործողություններ»։


Այսպիսով, հակակոռուպցիոն մարմինը հաստատում է, որ Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի վերաբերյալ ներկայումս իրականացվում են ստուգումներ։ Միևնույն ժամանակ, կոմիտեն չի մանրամասնել ստուգողական գործողությունների բովանդակությունը, դրանց շրջանակը կամ հնարավոր արդյունքները, ինչը պայմանավորված կարող է լինել օպերատիվ-հետախուզական գործունեության գաղտնիության պահանջներով»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ
ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան

Լրացուցիչ նորություններ

...

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին