Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)


Մեծ քննարկման հերթական թեման «Երկու տարի առանց Արցախն» է՝ այն իրավիճակը, որում հայտնվել է արցախահայությունը։ Հաղորդման բանախոսներն են 


«Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը,


 Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, փորձագետ Էդգար Ղազարյանը,


«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը,


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։


Քննարկման մոդերատորն է Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահը։


Վահան Բաբայանի հարցին՝ պետությունը լուրջ քայլեր իրականացնո՞ւմ է արդյոք արցախահայերի խնդիրները լուծելու համար, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի համար Արցախը և Արցախի հետ կապված ամեն ինչ գլխացավանք է, և Նիկոլ Փաշինյանի նպատակային քաղաքականությունն է հանգեցրել Արցախի կործանմանը։ 


«Պիտի հասկանանք՝ ինչու արցախահայության ինտեգրման համար բավարար քայլեր չէր կատարվում»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նա հավելեց, որ 24 000 մարդ 115 000 բռնի տեղահանված արցախահայերից, որոնք ապաստան էին գտել Հայաստանում, արտագաղթել է։ 

«Հազարավոր մեր հայրենակիցներ ոչ միայն կենցաղային հարցերի լուծում չեն գտել, այլ նաև հույս չեն գտել։ Սա շատ տխուր վիճակագրություն է։ Նրանց 80%-ը աղքատության շեմին է»,-մասնավորապես ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով, գլխավոր խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը լուծում է, արցախահայության տարրալուծումն է, որպեսզի նրանք, որպես միկրոէթնիկ միավոր, չկարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Իսկ տարրալուծելը պետք չէ շփոթել ինտեգրման հետ։ 

«Դա նրա համար է, որպեսզի արցախահայերը պահանջատեր չլինեն իրենց էթնիկ իրավունքների հետապնդմանը։ Ես կարծում եմ, որ դա կապված է Բաքվից եկող թելադրանքների հետ»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նա վստահ է՝ ՀՀ իշխանությունը այս հարցով առնվազն երկու խնդիր կարող էր լուծել՝ 

1. արցախահայերի ինտեգրումը Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքին,

2. նրանց գույքային պահանջի ձևակերպումը»։

Նա հավելեց՝ եթե արցախահայերից նրանց վերջին սեփականությունը՝ Ներկայացուցչության շենքն են փորձում խլել, տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ նրան Արցախից ընդամենը մեկ տիրադավ էր պետք։

Վահան Բաբայանը հարց ուղղեց Սուրեն Սուրենյանցին՝ նրա կարծիքով ՀՀ հասարակության մեծ մասը արդյո՞ք հետաքրքրված է արցախցիների ապագայով, Արցախի հարցով, թե՞ իրոք այդ էջը փակված է։

Սուրեն Սուրենյանցը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի պահվածքը բոլոր ավտորիտար լիդերների վարքագիծն է. տեսնում ենք, որ նույնիսկ կարծիք հայտնելու համար մարդիկ բանտում են հայտնվում։ Եվ բոլոր ոլորտներում հասարակական կարծիքի մեջ ավանդ ունեցող մարդկանց հետապնդում են՝ նույնիսկ ոչ թե հեղափոխություն անելու, այլ կարծիք ունենալու համար։ 

«Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական էջը օբյեկտիվորեն փակված է, և դա հենց Նիկոլ Փաշինյանն է փակել։ Պրահան դրա մասին էր։ Երբ որ հակամարտող կողմերից մեկը ասում է, որ Ադրբեջանի հետ այդ հարցով վեճ չունի, միջազգային ոչ մի կազմակերպություն այլևս այդտեղ դեր չունի»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։ 

Նրա խոսքով՝ Արցախը հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր, բայց ոչ միակ հարթակն էր, և այժմ, երբ Արցախը չկա, այդ հարթակը տեղափոխվում է Սյունիք։ Ադրբեջանը ինքն իրեն չի կաշկանդել որևէ պարտավորությամբ, և այժմ վարում է զավթողական քաղաքականություն։ 

«Նիկոլ Փաշինյանի Հայաստանը ոչ ոքի պետք չէ։ Բոլոր տիպի հարաբերություններում մենք օբյեկտ ենք։ Մեր դաշնակից Ռուսաստանը որպես սուբյեկտ՝ ընկալում է Ադրբեջանին, որովհետև Հայաստանն ինքն է իրեն դրել այդ վիճակում»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Կարևոր
Էս երկրում հանցագործներ չկան, մե՞նք պիտի էս դուռը բացենք մտնենք ներս. Մովսես քահանա Սահակյան
Եպիսկոպոսներ են կանչվել ՔԿ հարցաքննության.Մոսկվան Մակրոնին կոչ է անում «խոսել առանց մեգաֆոնի»
Բանակցություն՝ առանց զիջման. Իրանի կոշտ ուղերձը Վաշինգտոնին
ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Արցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
Կարևոր
Նպատակը Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է․ փաստաբանը՝ հոգևորականներին ՔԿ կանչելու մասին
Անգամ առաջնորդի սպանությունը չի փոխի իրավիճակը. իրանագետ (տեսանյութ)
Ոստիկանները հայտնաբերեցին ապօրինի շշալցված, փաթեթավորած և կեղծ դրոշմանիշերով մեծ քանակի օղիները
Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է
Նոր հետապնդումներ 7 եպիսկոպոսների նկատմամբ
Մոդին հայտարարել է Հնդկաստանի՝ արաբական երկրների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության մասին
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում մեկ օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 20 մարդ
Քանաքեռի եկեղեցին հսկվում է ՌՈ - ի կողմից, փորձ է արվել գնդերեցներին ճնշումների ենթարկել
Բրիտանիան և ԵՄ-ն ուսումնասիրում են պաշտպանական համագործակցության հեռանկարները
Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է ՄԱԿ-ի սկզբունքների խախտման մասին՝ Կիպրոսի վերաբերյալ որոշման պատճառով
ՊՆ նոր որոշումը` կլուծարվի ԶՈւ-ում հոգևոր առաջնորդությունը․ Ժամանակն է կոշտ ճնշման․ Զելենսկի
ՀՖՖ–ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն. ՔՊ-ն «ջրում է» պարգեւավճարների թեման
Կիևը մնացել է առանց ջրամատակարարման՝ էներգահամակարգի խափանման պատճառով
Al Hadath․ Սիրիական բանտերից Իրաք են տեղափոխվել ավելի քան 950 ԻՊ-ական նախկին կռվողներ

Լրացուցիչ նորություններ

...

Եպիսկոպոսներ են կանչվել ՔԿ հարցաքննության.Մոսկվան Մակրոնին կոչ է անում «խոսել առանց մեգաֆոնի»

Բանակցություն՝ առանց զիջման. Իրանի կոշտ ուղերձը Վաշինգտոնին

Անգամ առաջնորդի սպանությունը չի փոխի իրավիճակը. իրանագետ (տեսանյութ)

Քանաքեռի եկեղեցին հսկվում է ՌՈ - ի կողմից, փորձ է արվել գնդերեցներին ճնշումների ենթարկել

Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել

ՊՆ նոր որոշումը` կլուծարվի ԶՈւ-ում հոգևոր առաջնորդությունը․ Ժամանակն է կոշտ ճնշման․ Զելենսկի

Բառերի կույտ՝ Զախարովայի կտրուկ պատասխանը Փաշինյանին

ՔԿ-ն ակտիվ գործողություններ է սկսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ. ԳՀԽ անդամները կանչվել են հարցաքննության

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Ռուսաստանին որպես ռազմավարական դաշնակից կորցնելը կարող է Հայաստանին արժենալ պետականություն. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Մեծ քննարկում. 2 տարի առանց Արցախի (տեսանյութ)

Սեյրան Օհանյանը բացում է փակագծերը․ «Հայաստան» դաշինքում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)

Նպատակն է փոխել քաղաքական դաշտի խաղի կանոնները. Միքայել Նահապետյան (տեսանյութ)

Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Թո՛ղ որոշեն, ուզո՞ւմ են գալ իշխանության, եթե ոչ՝ հաջողություն․ քաղտեխնոլոգը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

ՀԱՊԿ-ից հրաժարվելը մեծագույն աղետ կլինի մեր երկրի համար. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)

Պապիկյանը հրապարակել է ԶՈւ–ում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը

Փաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ)

Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել. Factor.am

Ռուսական կողմը կապի մեջ է իր հայ գործընկերների հետ․ Զախարովան՝ երկաթուղու տեղամասերը վերանորոգելու հարցի մասին