Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն անվտանգության հարցերը և ռուսական ռազմաբազան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անշուշտ, կշոշափվի մեր բազայի հարցը։ Այդ բազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է։ Այստեղ, իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը։ Ուստի օրակարգը կլինի խիստ հագեցած»,- ամփոփել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այց կունենա Մոսկվա՝ ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու:
Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բավականին ընդգրկուն են՝ չնայած առկա բոլոր դժվարություններին։
Կրեմլի ներկայացուցիչը նաև հստակեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցվել է բավականին վաղուց։
«Այն արդեն բավականին վաղուց էր անոնսավորվել։ Եվ հայկական կողմն արդեն անոնսավորել է այն, մենք իսկապես պատրաստվում ենք դրան»,- ամփոփել է Պեսկովը։








