Բժիշկ Վիսենտե Մերան զգուշացրել է, որ 10 տարի շարունակ գիշերը վեց ժամից պակաս քնելը կյանքի տևողությունը կրճատում է մեկ տարով: 20minutos-ին տված հարցազրույցում նա բացահայտել է անքնության դեմ պայքարի համար իդեալական միջոցը։
Մերայի խոսքով՝ «ծեսը» պետք է սկսվի քնելուց առնվազն մեկ ժամ առաջ և բաղկացած է մի քանի քայլից: Նախ, անջատեք ձեր սմարթֆոնը, հեռուստացույցը, պլանշետը և այլ էլեկտրոնային սարքերը, նշել է նա: Երկրորդ՝ անջատեք լույսերը և ապահովեք լռություն:
Բժշկի խոսքով՝ տաք ցնցուղ ընդունելը և դեմքը տաք ջրով լվանալը նույնպես կօգնեն հանգստանալ: Մերան նաև խորհուրդ է տվել ժամանակ հատկացնել մեդիտացիային և շնչառական տեխնիկային: Ի վերջո, նա ընդգծել է նույն ժամին քնելու և արթնանալու կարևորությունը ոչ միայն աշխատանքային օրերին, այլ նաև հանգստյան օրերին:








