Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել Ուկրաինային Patriot հրթիռներ մատակարարելու հարցում։ Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը։
«Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ և ստացել եմ՝ չեմ ասի, թե քանի PAC-3 հրթիռ Patriot-ի համար», - ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Կիևում կայացած «Տաղանդավոր երիտասարդների ֆորումում»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հունվարի 22-ին։








