Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ով ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններին․ նախնական պատկեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Համապետական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ակտիվ բանակցություններ ու վերադասավորումներ են ընթանում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանական ընդդիմադիր դաշտից այս պահին «Հայաստան» դաշինքը գրեթե վերջնական որոշում ունի սպասվող ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցում։ Պարզապես «աբդեյթ» կարվի ցուցակը, կփորձեն ակտիվ երիտասարդների ներգրավել՝ տարեցներին ուղարկելով վաստակած հանգստի։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս պահին խմբակցության կամ ցուցակի կազմի փոփոխությունը առաջնահերթություն չեն դիտարկում։ «Մանրամասներ չեմ կարող հայտնել, որովհետև որևէ կոնկրետություն չկա։ Մենք հայտարարել ենք, որ բանակցությունների փուլում ենք։


Նախ պետք է վերջնականանա դաշինքի ձևաչափը, և պլատֆորմի հետ կապված բոլոր հարցերը ի վերջո կհրապարակվեն»,- ասաց Վարդանյանը։ Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ նշեց, որ ցուցակի և ձևաչափի վերաբերյալ քննարկումներ դեռևս չկան։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել նաև, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, այս անգամ այնքան էլ հակված չէ մասնակցելու ընտրություններին։ Իսկ թե ում կաջակցեն չմասնակցելու պարագայում, այս հարցն ուղղեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ «Հունվարի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի վերաբերյալ համապատասխան մամուլի հայտարարությունը տարածվել է։ Մենք քննարկել ենք կուսակցության մասնակցության հարցը։ Հնչել են տարբեր կարծիքներ։ Որոշում դեռ չի կայացվել։ Քննարկումները շարունակվելու են»,- ասաց Աշոտյանը։ Արտախորհրդարանական դաշտում ևս ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի և անձանց միջև։


«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հնարավոր է միասնական ճակատով գնան ընտրություններին։ Համենայնդեպս, քաղաքական դաշտում նման բանակցությունների մասին խոսվում է։ Արթուր Վանեցյանն այս առիթով հրաժարվեց մանրամասներ հայտնել։ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը մեզ փոխանցեց հետևյալը․ «Կոնկրետ ձեր նշած կուսակցությունների մասով առանձնահատուկ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել։


Կան տարբեր ընդդիմադիր կուսակցությունների հետ շփումներ, մտքերի փոխանակումներ, բայց ոչ ավելին։ Մենք այս պահին ունենք որոշում ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մասին, սակայն չենք բացառում նաև դաշինք կազմելու տարբերակը։ Մենք նաև չենք թաքցրել, որ մեր կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է»։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կտրուկ հերքեց շրջանառվող լուրերը։ Նշենք, որ «Մայր Հայաստանը» վերջերս տեղական ընտրություններում շոշափելի հաջողություններ է արձանագրել։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ հերքեց լուրերը։


«Նման բան չկա։ Ամբողջությամբ սխալ տեղեկություններ են»,- ասաց նա՝ միաժամանակ չհստակեցնելով, թե ինչ ձևաչափով են պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Տեղեկություններ կան, որ բանակցություններ են ընթանում նաև «Միասնության թևեր» շարժման, «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման, Աբրահամ Գասպարյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև՝ ընտրություններին միասնական մասնակցելու նպատակով։ «Մենք պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների հետ։ Եթե լինեն նորություններ կամ արդյունքներ, անպայման կհրապարակենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Աբրահամ Գասպարյանը։


«Հայաքվե»-ից Արմեն Մանվելյանը փոխանցեց․ «Մենք լայն բանակցային գործընթացի մեջ ենք բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Ձեր նշած ուժերի մեծ մասի հետ դեռ հարաբերություններ չունենք, նույնիսկ հանդիպումներ չեն եղել, սակայն դրանք դիտարկում ենք։ Որոշ փուլում հնարավոր է հանդիպենք։ Այս պահին բանակցությունների մասին ոչինչ ասել չեմ կարող, մինչև դրանք հասնեն, այսպես ասած, տրամաբանական ավարտի։ Կարծում եմ՝ փետրվարի սկզբին արդեն պարզ կլինի»։ «Միասնության թևեր» շարժումից տեղեկացրեցին, որ այս պահին ապագայի վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն չունեն։


Ռուբեն Մխիթարյանից մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, սակայն ակնհայտ է, որ նրա մասնակցությունը կարող է նոր լիցք հաղորդել ցանկացած միավորման։ Համապետական ընտրություններին ընդառաջ ակտիվ բանակցությունների մեջ են նաև «Հայ ազգային կոնգրեսը» (ՀԱԿ), ԲՀԿ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր»-ը, «Նժար» ուժը, «Հաղթանակ» կուսակցությունը՝ նախագահ Վիկտոր Մնացականյանի գլխավորությամբ, ինչպես նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ապրելու երկիր» կուսակցությունն արդեն տվել է իր ընդհանրական պատասխանը։ Վիկտոր Մնացականյանը նշեց, որ այս պահին չի կարող տեղեկություններ հայտնել։ Հայկ Մարությանը ևս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։


«Սասնա ծռեր»-ից Գևորգ Սաֆարյանը փոխանցեց․ «Մենք այս պահին համապետական ընտրություններին մասնակցելու որոշում չունենք։ Ձեր նշած հանդիպումների և բանակցությունների մասին տեղեկություն չունեմ»։ ՀԱԿ-ի փոխնախագահ և միաժամանակ կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հերքեց շրջանառվող լուրերը՝ նշելով, որ դրանք լիովին սուտ են։ ԲՀԿ-ից ևս մեզ չհաջողվեց պատասխան ստանալ։ Նրանք ակտիվորեն առաջ են տանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը, ըստ իրենց, լայն համախմբում է ապահովել։ Հայտնի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն է ծավալում նաև «Մեր ձևով» շարժումը։ Գործունեության մաս են կազմում շարունակական հանդիպումներն ու բանակցությունները։


Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Մեր ձևով» շարժումը բանակցություններ է ունեցել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության և մի շարք այլ քաղաքական ուժերի հետ։ «Մեր ձևով» շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը մեզ փոխանցեց․ «Ինչպես հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, շարժումը ձևավորվել է հստակ տեսլականի հիման վրա՝ Հայաստանում իրական ու շոշափելի փոփոխությունների հասնելու նպատակով, ինչը հնարավոր է նոր ղեկավարի միջոցով, որը կկարողանա համախմբել պառակտված հասարակությանը։ Մենք նաև նշել ենք, որ շարժումը չի բացառում քննարկումները այն ուժերի և անհատ պրոֆեսիոնալների հետ, որոնք կկիսեն մեր գաղափարներն ու մոտեցումները։


Սակայն այս պահին ձեռնպահ կմնանք մանրամասնելու հնարավոր քննարկումները»։ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն էլ կտրականապես հերքեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ որևէ ձևաչափով հանդիպում, քննարկում կամ բանակցություն չի եղել։ Այդուհանդերձ, «Մեր ձևով» շարժումը մտադիր է դառնալ լայն միավորում։ Տեսնենք, թե ինչպես կստացվի «կոնսենսուս մինուս մեկ» ծրագիրը, քանի որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն քաղաքական դաշտում դաշնակիցներ չունի։ «Հանրապետություն» կուսակցությունն ու արևմտյան մյուս ուժերը տեղական մի շարք ընտրություններում պարտվել են, ուստի դժվար է կանխատեսել, թե ինչ տեսք կունենա 2026 թվականի հետընտրական քաղաքական փազլը։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում»։

Լրահոս

Խոշոր վթար Կոտայքի մարզում․ հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն կողաշրջվել է, կան վիրավորներ
Մեծ Բրիտանիան հայտնել է իր ափերի մոտ ռուսական ռազմածովային ակտիվության կտրուկ աճի մասին. Express
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին հնարավոր մասնակցության հետևանքների մասին
ՌԴ ՊՆ․ Սև ծովում խոցվել է ռազմական բեռ տեղափոխող բեռնանավ
ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո
Կենդանակերպի երեք նշաններ մտնում են նոր հզոր շրջան. ի՞նչ է նրանց սպասվում
Բժիշկը զգուշացրել է երշիկեղենից քաղցկեղի զարգացման ռիսկի մասին
Կարևոր
Սա Ազգային ժողով չէ, այլ պետական բյուջեն լափող անպատասխանատու լեզվանիների համույթ. Արմեն Այվազյան
Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները
Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներ
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի
Երևանում վնասազերծվել են բնակարանային գողեր. հայտնաբերվել են միլիոնների արժեքով ադամանդներ
Հունաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ 2 ուղղաթիռ է բախվել
Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին
Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ)
Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը
Մահացել է դերասան Վինսենթ Պաստորեն
Աֆրիկայի ամենաերկար մայրուղին անվանակոչվել է Թրամփի պատվին
Մոսկվան փորձում է փրկվել տապից․ մետրոյի և կայարանների ուղևորներին անվճար ջուր են բաժանում
Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը

Լրացուցիչ նորություններ

...

Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել

Նախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում

Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարարի թեկնածու. «Միջազգային ռադիոցանցից» մինչև կառավարության բարձրագույն օղակ. «Ժողովուրդ»

Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»

Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»

«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»

Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»

«Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. 1 տարում 27 մահ ՀՀ բանտերում

Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»

1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»

«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»

Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»

Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին․ ՔՊ-ն փակում է դռներն Արթուր Հովհաննիսյանի առաջ

Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»