ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ը չի օգնել իրեն լուծել հակամարտությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա մեղադրել է միջազգային կազմակերպությանը հակամարտությունների կարգավորման գործում անգործության մեջ։
«Վերցրեք բոլոր պատերազմները, որոնց ես վերջ եմ դրել։ ՄԱԿ-ը ինձ ոչ մի պատերազմի դեպքում չի օգնել», - ընդգծել է նա։
Թրամփը նաև վստահություն է հայտնել է, որ արժանի է Նոբելյան մրցանակի իր լուծած յուրաքանչյուր հակամարտության համար։
«Ես պետք է Նոբելյան մրցանակ ստանամ յուրաքանչյուր պատերազմի համար, որ վերջ եմ դրել», - լրագրողներին ասել է Թրամփը։








