Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր օգնականի սոցիալական ցանցի էջով ուղիղ եթերում պնդել է, որ երիկամների կամ ստամոքսի հետ կապված խնդիրներ չունի։
«Երդվում եմ Ալլահով, ես երիկամների, փայծաղի կամ ստամոքսի հետ կապված խնդիրներ չունեմ։ Միակ բանը, որ չեմ կարողանում տանել, պղպեղն է, բայց մնացած ամեն ինչում ես լիովին առողջ եմ։ Եվ ուժ ունեմ։ Ի՞նչ եք ուզում մեզանից», - ասել է Կադիրովը։
Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով ուկրաինական աղբյուրներին, հաղորդել էին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի լուրջ առողջական խնդիրների մասին։ Քաղաքական գործիչը, իբր, երիկամային անբավարարություն է ունեցել, և նրա վիճակը գնահատվել է որպես ծանր։








