Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քինդեր սյուրպրիզը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

Մեկամսյա փնտրտուքներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը երեկ վերջապես ընտրեց արդարադատության նախարարի իր «սրտի» թեկնածուին։

Հայաստանի արդարադատության նախարար կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը:

ՔՊ վարչության վերջին նիստում 5 թեկնածություն է քննարկվել՝ Սրբուհի Գալյանի, ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրեն Լիանա Ղալթաղչյանի, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ եւ ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի:

Առաջադրված թեկնածուների ֆոնին Սրբուհի Գալյանի ընտրությունն անակնկալ էր ոչ միայն շարքային քաղաքացիների համար, անգամ իշխող թիմում են զարմացել, թե ինչպես Սրբուհին վերջին պահին հայտնվեց թեկնածուների շարքում, առավել եւս՝ ընտրվեց, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ նախորդ նիստից հետո թիմակիցների մոտ բարձրաձայնել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի նկատմամբ իր համակրանքի մասին, ինչից հետո ՔՊ-ականներից ոմանք վարչությանն են ներկայացրել Արփինե Սարգսյանի թեկնածությունը։

Իսկ Սրբուհի Գալյանի մասին նախորդ նիստերից մեկի ժամանակ, երբ հերթական ընտրությունը տապալվել է, եւ հնչեցրել են Գալյանի անունը, Փաշինյանն ասել է, որ հանգիստ թողն են նրան, նա շատ գործ ունի անելու։ Խոսքը նախկինների «թալանը վերադարձնելու» մասին է` Սրբուհի Գալյանը համակարգում էր ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավման գործերը` որպես դատախազի տեղակալ:

Մեզ պատմեցին, որ 32-ամյա Գալյանի թեկնածությունը վարչությանն է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ վարչության նիստի օրը։ Գալյանն Ավինյանի ընկերներ Ռուստամ Բադասյանի եւ Արգիշտի Քյարամյանի համակուրսեցին է, եղել է արդարադատության փոխնախարար, երբ Բադասյանը նախարար էր։ Այսինքն՝ այս «կռուգից» է:

Նա գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 1-ին, դրանից առաջ՝ մոտ մեկ տարի եղել է արդարադատության փոխնախարար:Գալյանի ընտրությունը ՔՊ-ական որոշ շրջանակների մոտ տպավորություն է թողել, որ իշխանությունը փախչում է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից:

Ստացվում է, որ նա անգամ ՔՊ վարչությունում չունի մեծամասնություն, եթե Ավինյանը կարողանում է իր թեկնածուին անցկացնել։ Եվ եթե դա այդպես է, ապա Ավինյանն ամրացնում է իր դիրքերը․ կառավարության եւ ուժայինների առանցքային պաշտոններում նրա մտերիմներն են՝ Քննչական կոմիտե, ՊԵԿ, շուտով՝ արդարադատության նախարարություն, նաեւ՝ Հակակոռուպցիոն կոմիտե, քանի որ Գալյանը կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ է մտերիմ։

Բայց այս տպավորությունը կարող է նաեւ թվացյալ լինել կամ Նիկոլ Փաշինյանի կողմից հատուկ բեմադրված:Մենք տեղեկացանք, որ ՔՊ վարչության կեսից ավելին՝ 15 հոգուց 8-ն է կողմ քվեարկել Գալյանին, հիմնականում` Ավինյանի մտերիմները, բացառությամբ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի, որը Փաշինյանի հավատարիմներից է եւ դժվար թե առանց նրա գիտության հանդգներ նման քայլի գնալ։

Գալյանին կողմ են քվեարկել, Տիգրան Ավինյանից բացի, Ալեն Սիմոնյանը, Գնել Սանոսյանը, Արմեն Փամբուխչյանը, Ռուբեն Ռուբինյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը եւ Արսեն Թորոսյանը։

Իսկ Արփինե Սարգսյանն ընդամենը երեք ձայն է ստացել՝ Արփի Դավոյանի, Վահագն Ալեքսանյանի եւ Վաղարշակ Հակոբյանի կողմից։Ի դեպ, վարչության մեր աղբյուրի տպավորությամբ՝ թեկնածուներից նախարարի գործունեության լավագույն տեսլականը ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանը, սակայն նրա օգտին քվեարկել են միայն Սասուն Միքայելյանն ու Վաղարշակ Հակոբյանը։

 Վերադառնալով Գալյանի ընտրությանը․ չնայած ՔՊ-ում կարծում են, թե նա Ավինյանի թեկնածուն է, սակայն չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե այս թեկնածությունն ունեցել է աչքի առաջ, բայց այս մեկամսյա ներկայացումը սարքել է, որ ցույց տա, թե ՔՊ-ն մեկ անձի կուսակցություն չէ, իրենց մոտ դեմոկրատիա է տիրում:

Տեսաք, թե ինչպես իր թեկնածուն չանցավ, այլ ՔՊ վարչությունը որոշում կայացրեց: Թեեւ կարող էր առհասարակ նման քննարկման չդնել եւ իր հրամանագրով նշանակել նախարարին, ինչպես արել է մինչ օրս: Իսկ այսպես ե՛ւ ինտրիգը պահեցին, ե՛ւ հանրության համար ուշագրավ շոու ապահովեցին, ե՛ւ դեմոկրատ երեւացին: 

ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին հարցրինք՝ արդարադատության նախարարի այս երկար փնտրտուքը եւ վերջում ոչՔՊականի ընտրելը չի՞ նշանակում, որ ՔՊ-ում կադրային դեֆիցիտ կա։ «Ի սկզբանե, այո, որոշում ունեինք կուսակցականի ընտրել, բայց կուսակցական շրջանակներում լայն քննարկումների արդյունքում չգտանք այն կուսակցական ընկերոջը, այն թեկնածուին, որը կարող էր դիմագրավել այսօրվա մարտահրավերներին կամ նոր նախատեսվող բարեփոխումներն առաջ մղել՝ ելնելով մասնագիտական կարեւոր փորձառությունից, կրթությունից, կրթական հետագծից»։

Այսինքն՝ չե՞ն սխալվում ձեր քննադատները, երբ ասում են, որ իշխանությունում կրթված, բանիմաց մասնագետներ չկան, ճի՞շտ էր պնդումը, որ բոլորը Փաշինյանի ուսապարկերն են։

«Դա ոչ կոռեկտ մեկնաբանություն է, չէի ուզի անդրադառնալ, բայց պիտի ընդունեք, որ ընտրված թեկնածուն թիմի լիարժեք անդամ է, պարզապես կուսակցական չէ, դեռեւս 2019 թվականից նա պաշտոն է զբաղեցնում, եւ իմ` գուցե սուբյեկտիվ կարծիքով, բոլոր պաշտոններում պատվով է իրականացրել իր վրա դրված պատասխանատվությունը։

Եվ եթե նման մարդիկ կիսում են մեր վարած քաղաքական կուրսը, պատրաստ են քաղաքական պատասխանատվության, պատրաստակամ են մաս կազմել վարչապետի կաբինետին, նվազագույնը պետք է թիմակից ու գաղափարակից լինեն»,- ասաց ՊՎԾ պետը։ Նկատեցինք, որ Գրիգոր Մինասյանն էլ էր ստանձնել պատասխանատվություն՝ ինչո՞ւ հեռացրին։

«Ես, թույլ տվեք չմեկնաբանեմ այդ գործընթացը, որովհետեւ որեւէ կերպ մաս չեմ կազմել այդ գործընթացին»։Ռոմանոս Պետրոսյանը հորդորեց թեւեր եւ ճյուղեր չփնտրել ՔՊ-ում, կարեւոր չէ, թե ում առաջադրած թեկնածուն է․

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ առանց կուլիսային պայմանավորվածությունների, առանց ուղղորդումների ենք ընտրել թեկնածուին, վարչության նախագահն ինքը բոլոր քվեարկություններին ձեռնպահ է մնացել, որ չուղղորդի»։

Լրահոս

«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա
ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից
Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել
Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են
Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին
Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ
Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ
Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)
Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի
Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին
Ջուր չի լինելու. Հասցեներ
Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը
Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Կարևոր
Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ
Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ
Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին