Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պայքար երկրաքանդության դեմ. մանդատներն ու տարբեր իրականությունների նրբերանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վրաստանում այս օրերին ծավալվող իրադարձություններին Հայաստանում, բնականաբար, ուշադրությամբ են հետևում:

Քիչ չեն կշռադատված, հիմնավորված, փաստարկված մեկնաբանությունները: Բայց, նույնքան բնականաբար, չէին կարող լինել միագիծ զուգահեռումներ ու այդ իսկ պատճառով՝ մակերեսային դիտարկումներ:

Նախ՝ մի փոքր վրացական անցուդարձի մասին: Այնտեղ, գիտեք, խորհրդարանական ընտրություններում ստանալով ձայների մոտ 54 տոկոսը՝ իշխող «Վրացական երազանքը» հաղթանակ տարավ:

Գերազանցապես Արևմուտքի թելը թելող ընդդիմադիր մյուս ուժերը (4 ընտրական միավորում, կուսակցություններ) հայտարարեցին, որ քվեարկության արդյունքները չեն ճանաչում, մանդատներն էլ չեն վերցնի:Թե Վրաստանում կողմերից ամեն մեկն ինչ է ուզում, կարծում ենք, հընթացս դեռ արծարծելու առիթ կլինի:

Առայժմ կենտրոնանանք այդ «մանդատները չվերցնելու» պահի վրա: Սա ոգևորել է մշտապես ընդդիմության ընդդիմության դերում հանդես եկող հայրենական որոշ շրջանակների ներկայացուցիչներին (ի դեպ, ոչ բոլորին, ինչն արդեն դրական է), որոնք նորից հին երգն են սկսել, թե՝ տեսեք, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն էլ պիտի մանդատները այդպես վայր դներ սկզբում, հետո, այսօր, վաղը... Առավել ոգևորված աշխուժակները (ընդ որում, այստեղ նաև իշխանության թելը թելողներից էլ քիչ չեն) բացականչում են, թե՝ «այ, տեսեք, օրինակ վերցրեք վրացական ընդդիմադիրներից...» և այլն:Առհասարակ, եթե օրինակ վերցնելու լիներ, Հայաստանի իշխանությունները պիտի որ օրինակ վերցնեին Վրաստանի իշխանություններից ու «Վրացական երազանքի» լիդեր Իվանիշվիլուց՝ մասնավորապես սեփական պետության և ազգի շահերն ամեն ինչից վեր դասելու առումով:

Հիմա՝ ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու, չվերցնելու, վերցրածը դնելու նրբերանգներին: Որո՞նք են վրացական ընդդիմադիրների շարժառիթները: Վրաստանի ընդդիմադիր ուժերը, Արևմուտքի ուղղորդմամբ ու դրդմամբ, նաև կոնկրետ արևմտյան տերությունների ներկայացուցիչների ուղիղ ներգրավման պայմաններում, հրաժարվում են վերցնել խորհրդարանական մանդատները (իսկ ավելի ստույգ՝ առայժմ հայտարարում են այդ մասին)՝ նպատակ ունենալով այդպիսով զարգացնել հետընտրական ցնցումներ, հրահրել բախումներ:

Առանցքային նպատակը այդօրինակ ցնցումներով հեղափոխական տարբերակով իշխանությունը զավթելն է, այն է՝ հեղաշրջում անելը: Հիմա գանք մեր իրավիճակին:

Օրինակ՝ 2021 թվականի հունիս-հուլիսին: Եթե ընդդիմությունը այն ժամանակ հրաժարվեր վերցնել մանդատները, քաղաքական առումով բացարձակապես ոչինչ չէր լինելու: Ուղղակի Փաշինյանի ՔՊ-ն հպարտ մենության մեջ նստելու էր ԱԺ-ում ու ինքն իրենով «օրենքներ» և որոշումներ էր ընդունելու: Մի շատ պարզ ու չափազանց թարմ օրինակ:

Երբ օրերս ԱԺ բերվեց, այսպես կոչված, սահմանազատման, իրականում՝ Հայաստանի կենսական տարածքները թշնամուն շարունակաբար հանձնելու «կանոնակարգը», ընդդիմությունն այն որակեց որպես հակապետական, հակաօրինական, հակասահմանադրական փաստաթուղթ և միահամուռ բոյկոտեց դրա թե՛ քննարկումը, թե՛ քվեարկությունը: Ու՝ ի՞նչ:

Փաշինյանի ՔՊ-ն 67 «կողմով» բոլշևիկյան միաձայնությամբ վավերացրեց այն: Հիմա. ընդդիմության այդ բոյկոտը, ըստ էության, «մանդատները վայր դնել» էր՝ առանձին վերցրած խնդրի հետ կապված (մեծ հաշվով՝ «մանդատներ չվերցնելը», «մանդատներ դնելը» հենց քաղաքական բոյկոտ է):

Բայց բոլորս տեսանք, որ դա Փաշինյանին ու նրա ՔՊ-ին ոչ մի կերպ չխանգարեց, որպեսզի ընդունեն կամ վավերացնեն հիշյալ հակապետական, մենք կասենք նաև՝ հակահայկական «փաստաթուղթը»:

Մի խոսքով, պարզից էլ պարզ է, որ 2021-ի հունիս-հուլիսից սկսյալ, եթե ընդդիմությունը մանդատները չվերցներ կամ հետո վայր դներ, ՔՊ-ն պարզապես ավելի հեշտ ու անվրդով էր միանձնյա տնօրինելու ԱԺ-ն: Առանց լարվելու... Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե, այսպես կոչված, «քաղաքակիրթ Արևմուտքը», «ժողովրդավարական երկրները» Փաշինյանին ինչ-որ բան էին ասելու կամ դիտողություն էին անելու առ այն, որ նա միակուսակցական խորհրդարանի պայմաններում է իշխանավարում, ապա նման ակնկալիքներ ունեցողները անբուժելի միամիտ են:

Արևմուտքը, ինչպես տեսաք, հիացած, ոգևորված, ցնծալով ողջունեց ու խրախուսեց Փաշինյանին՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու, մարդկանց հոշոտելու, կանանց ու երեխաների վրա արգելված նռնակներ նետելու, շուրջ հարյուր մարդու վիրավորելու, ևս մեկ քաղաքացու հաշմանդամ դարձնելու համար:

Երկրորդ. երբ հիմա ոմանք ոգևորված ասում են, թե՝ «մանդատները վայր դրեք», միտումնավոր «մոռանում» են, որ խորհրդարանական ուժ լինելով՝ ընդդիմադիրները գոնե մի փոքր հնարավորություն ունեն ընտրահանձնաժողովների միջոցով վերահսկել ընտրությունների ընթացքը: Այնինչ, մանդատները դնելով՝ ընդդիմությունը ուղղակիորեն կզրկվի այդ հնարավորությունից, իսկ ընտրահանձնաժողովներն էլ լիովին կքպացվեն ու՝ վերջ:

Ի՞նչ ընտրություն-մընտրություն: Առավել ևս նկատենք, որ հաշվի առնելով, թե ՏԻՄ ընտրություններում որոշ համայնքներում պարտված ՔՊ-ն ինչպես է ընտրություններից հետո ապօրինաբար զավթում իշխանությունը, իսկ ընտրությունների ժամանակ ինչպիսի տոտալ վարչական ռեսուրս է կիրառում, դժվար չէ պատկերացնել, թե «նիկոլական» ընտրությունները Հայաստանում ինչ խայտառակություն կարող են լինել: Ի՞նչ անել, հանդուրժե՞լ, ձեռքերը ծալած նստե՞լ: Իհարկե՝ ոչ: Վերադառնանք Վրաստանի զարգացումներին: Ի՞նչ է ուզում Իվանիշվիլու «Վրացական երազանքը»:

Հիմնականը. չի ուզում դառնալ Արևմուտքի մանրադրամ և իր երկիրն ու ժողովրդին զոհաբերել՝ հանուն այն բանի, որ դառնա «երկրորդ ճակատ»՝ Ռուսաստանի դեմ: Մարդիկ ընդամենը իրենց երկրի շահն են պահում: Առավել ևս, որ մի անգամ արդեն այդ «ճակատվելու» դառը փորձն ունեն: Ի՞նչ է ուզում վրացական ընդդիմությունը:

Վրացական ընդդիմությունն ուզում է սպասարկել Արևմուտքի շահը ու իբր ԵՄ-ին անդամակցելու խոստումների դիմաց երկիրը դարձնել Ռուսաստանի դեմ պատերազի թատերաբեմ:Ի դեպ, նման պայթյունային զարգացման դեպքում Հայաստանն էլ իր հերթին է ծանրագույն վիճակի մեջ ընկնելու, քանի որ մեզ համար կենսական երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներն անցնում են Վրաստանով:

Մեզ մշտապես անհրաժեշտ է, որ Վրաստանում լինի կայուն, կանխատեսելի վիճակ: Բայց երևում է՝ ոմանց համար սորոսյան կամ այլ ֆոնդերից ստացած փողերն ավելի թանկ են, քան անգամ իրենց երեխաների կյանքն ու անվտանգությունը: Վրաստանի օրվա իշխանությունը գործնականում պայքարում է երկրաքանդության դեմ: Իսկ Հայաստանում ընդդիմությունն է ուժերի կարողության չափով պայքարում երկրաքանդության դեմ: Այն երկրաքանդության, որն իրականացնում են Փաշինյանն ու ՔՊ-ն: Այ, սա է բուն հարցը և բուն տարբերությունը:ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց
Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել
«Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել
Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան
Մտադիր են ներողություն խնդրել թագավորից
Երևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդը
Սա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ)
Խոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի
Ով է ԱԳ փոխնախարարը․ մանրամասներ
Փաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ)
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Լատվիայում խոցված դրոնը ուկրաինական է եղել. ՊՆ-ում նշել են հավանական պատճառը
Կարևոր
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ․ կալանքը մնացել է ուժի մեջ
Եվս 5000 էլեկտրամոբիլ հնարավոր կլինի Հայաստան ներմուծել առանց մաքսատուրքի
Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին և Ադրբեջանին․ Զախարովան խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ռիսկերի մասին
Ռուսաստանն աշխարհում միակն է, որ տիրապետում է միջուկային էներգետիկայի ամբողջ շղթային. Պուտին
Ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվող 7 անձ
Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր՝ Արարատի մարզի Արարատ և Վեդի, Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների խոշորացման մոդելով
ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել մինչև օգոստոսի 25-ը

Լրացուցիչ նորություններ

...

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ

ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել

«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր

«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)

«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը