Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Միհրան Պողոսյանի հարազատներից յուրաքանչյուրը 50 մլն. դրամով ազատ է արձակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Հակակոռուպցիոն կոմիտեն ԴԱՀԿ նախկին պետի հարազատներին, յուրաքանչյուրին 50 միլիոն դրամ գրավի դիամաց ազատ է արձակել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը (քեռու որդին)՝ «Միկշին»-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, եւս մեղադրյալի կարգավիճակ ունի: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։


Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու համար։ Ու մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետի հարազատների շուրջ, վերջիններս նաեւ դատական համակարգում են կռիվ տալիս։ Armlur.am-ը գրել էր, որ Միհրան Պողոսյանի քեռու որդին՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի սեփականատերը, 8 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի: Նա պահանջում է պարտավորեցնել կոմիտեին «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ին պետական գրանցում տրամադրել Թիվ 02-040-0303-0010 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականության իրավունքի վերաբերյալ։


Ասել է թե՝ Ապարանի Եղիպատրուշ համայնքում «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրը գործում է, եւ սեփականատերերը հանգստավայրը ցանկանում են սեփականաշնորհել ու Կադաստրի կոմիտեն գրանցումը չի իրականացնում:


Հիշեցնենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ի իրական շահառուն՝ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին է, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը։ 2021 թվականից մինչ օրս ընկերությունը Կառավարությունից մի քանի անգամ աջակցություն է ստացել։


Ուշագրավ իրավիճակ է այն առումով, որ մինչ Միհրան Պողոսյանը ՀՀ իշխանությունների դեմ է պայքարում, վերջինիս քեռու որդին արտոնյալ պայմաններում հողի սեփականատեր է ցանկանում դառնալ, իսկ մի մասն էլ Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում է»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ
Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան
Լեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի
Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում
Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ Ղազարյան
Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն
Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը
Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը
Ի՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան
Հանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ