Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նունե Նալբանդյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Գյումրի, Շիրակացի 17):
Կասեցման հիմքը Տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքն է:
Այսպես՝
սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, եղել են մրոտ, ոչ նորոգ, որոշ հատվածներում առկա են եղել քերծվածքներ ու ճաքեր, ինչը բացառել է հեշտությամբ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը։ Առաստաղը եղել է մրոտ, ոչ նորոգ, նկատվել է կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն։
Վերահսկողը սահմանել է խախտումները շտկելու վերջնաժամկետ:
ՍԱՏՄ








