Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի, այս մասին ասվում է Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Մեկ տղամարդ հրաձգային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել ծանր վիճակում, երեքը թեթև վնասվածքներ են ստացել, ևս 16 մարդու բուժօգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։«Ոստիկանների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան», - ասվում է հայտարարության մեջ։