Նիդեռլանդներն ուժեղացնում է ճնշումն Իսրայելի վրա, որպեսզի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը փոխի ուղեգիծը Գազայի հատվածում տիրող իրադրության հարցում, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դիկ Սխոֆը։«Ծանր հումանիտար իրադրությունը և այս պատերազմը պետք է դադարեցվեն։
Կառավարությունը վճռականորեն հանդես է գալիս Նեթանյահուի կառավարության կողմից ուղեգծի փոփոխության օգտին և աստիճանաբար մեծացնում է ճնշումն այս ուղղությամբ», - գրել է Սխոֆը X սոցիալական ցանցում։