Sham TV-ի փոխանցմամբ՝ Հալեպի արևելքում բախումներ են տեղի ունեցել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) կոալիցիայի մարտիկների և սիրիական բանակի միջև։
Երկու կողմերը փոխանակվել են հրետանային և հրթիռային հարվածներով։ Կառավարական ուժերը փակել են բոլոր ցամաքային ճանապարհները, որոնք կապում են դրանք Ռաքքա, Դեյր էզ Զոր և Հալեպի նահանգներում գտնվող SDF-ի կողմից վերահսկվող տարածքների հետ։Իր հերթին, «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ ՍԴՈՒ-ն փակոել է Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերը Դեյր էզ-Զոր նահանգում միացնող անցակետերը։
Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությունը բազմիցս կոչ է արել քրդերին կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները և դադարեցնել Հալեպի և նրա շրջակայքի հրետակոծությունները։
ՍԴՈՒ հրամանատարությունն, իր հերթին, սադրանքների մեջ մեղադրել է կառավարամետ ուժերի շարքերում գործող «անկարգապահ խմբավորումներին»։