Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինվորների սխրանքներին ու վերադարձածների տոկունությանը։ Այս մասին տեղեկանում ենք համալսարանի ֆեյսբուքյան էջից։
«Միջոցառումն սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ զոհվածների, որոնց թվում էին նաև մեր մասնաճյուղի ուսանողներ՝
Սերգեյ Աբրահամյանը,
Էդգար Հայրապետյանը,
Արամայիս Թադևոսյանը,
Սենո Երկանյանը,
Բենիամին Նալբանդյանը։
Հուզիչ կատարումները փոխանցեցին ոչ միայն կորստի ցավը, այլև ժողովրդի ուժը, նրա ձգտումը վերածննդին ու արարմանը։
Մասնաճյուղի ուսանողները ևս մեկ անգամ հաստատեցին՝ հենց միասնությունն ու հիշողությունն է մեզ ավելի ուժեղ դարձնում»,– ասված է հաղորդագրության մեջ։