Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Խաղաղության գործընթաց» կոչվածը Ադրբեջանի համար ընդամենը ժամանակ շահելու միջոց է․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ 

«Օգոստոսի 18-ին Ֆեյսբուքում գրել էի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի պարբերականությամբ՝ համակարգված հոգեբանական հարձակումներ են իրականացնում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով հայ հասարակությանը մշտապես պահել ճնշված, սթրեսային և «պարտվածի» հոգեվիճակում։ 

Իմ դիտարկումներով՝ խոշոր հարվածները կազմակերպվում են ոչ ուշ, քան 10 օրը մեկ․ հաճախ՝ 6–7 օրը մեկ։ Օրինակ էի բերել Վաշինգտոնյան կապիտուլյացիոն համաձայնագրերի կնքումը, որը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, և դրանից ընդամենը 10 օր անց՝ Փաշինյանի հերթական պարտվողական, թուրքավարի ուղերձը, որով նա, առանց անվտանգության որևէ երաշխիք ստանալու, հերթական զիջումներն էր խոստանում թուրք-ադրբեջանական դաշինքին։

Այդ ելույթով նա փորձեց հոգեբանորեն պարտադրել կապիտուլյացիոն դրույթները հայությանը՝ սեփական ժողովրդի փոխարեն ստորագրելով նրա ապագայի տակ։Իմ գրառման վերջում հստակ կանխատեսում էի արել. «Կարող եք ստուգել. 10 օրից ոչ ուշ՝ Իլհամ Ալիևը կամ նրա հայաստանյան «գործընկերները» հանդես կգան հերթական հարձակողական ելույթներով ու հայտարարություններով։ Որովհետև սա ՊԱՏԵՐԱԶՄ է, ոչ թե խաղաղություն»։


Բայց՝ ՀՀ իշխանությունների Վաշինգտոնյան կապիտուլյացիան այնքան խորքային և հակաժողովրդական էր, որ Ալիևի կողմից հաջորդ հարվածի համար պետք եղավ ոչ թե 6-7, ոչ էլ նույնիսկ 10 օր, այլ ընդամենը 3 օր։ Երեկ Երևանում Փաշինյանը դեռ չէր ավարտել իր սովորական բարբաջանքը «խաղաղության դարաշրջանի» մասին, երբ Ալիևը՝ բռնազավթված Քարվաճառից, հերթական վայրահաչոցն ու սպառնալիքներն ուղղեց հայ ժողովրդին՝ արհամարհելով որևէ համաձայնագիր։ Ի տարբերություն հայերին խաղաղության անիրատեսական պատրանքներով հիպնոզավորել փորձող Փաշինյանի, Ալիևն ընդգծեց, որ Հայաստանի հետ կնքված համաձայնագրերը կարող են մեկ վայրկյանում հօդս ցնդել, քանի որ, ըստ նրա, «անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի վաղը»։ 

Ալիևն իր երեկվա ելույթով ցույց տվեց, որ «խաղաղության գործընթաց» կոչվածը իրենց համար ընդամենը ժամանակ շահելու միջոց է։ Ահա նրա ուղիղ և ագրեսիվ խոսքերը. «Մեր երկիր են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքերը, նոր հրետանային համակարգեր։ Կնքվել են պայմանագրեր նոր ռազմական ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ, իսկ առկա ինքնաթիռներն ամբողջությամբ արդիականացվել են։

ՄԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՔԱՆԻ ՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՅՆՊԻՍԻՆ Է, ՈՐ ԱՆՀՆԱՐ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ, ԹԵ ԻՆՉ ԿԼԻՆԻ ՎԱՂԸ։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր Զինված ուժերը։ Ուստի, եթե որևէ մեկի հիվանդ գլխում ծագի Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնելու միտք, ապա կարծում եմ՝ նրանք կրկին կզղջան դրա համար։ Իսկ մենք այսուհետ կապրենք որպես հաղթող ժողովուրդ և հաղթանակած պետություն»։ 


Փաստորեն, Ալիևը ոչ միայն զինվում է, այլև բացահայտ հայտարարում է, որ ցանկացած պահի պատրաստ է պատերազմ սկսել։ Զուգահեռաբար, ՀՀ վարչապետը շարունակում է իր պացիֆիստական լոլոներով թմրեցնել հայ հանրությանը՝ բթացնելով ազգային վտանգի զգացումը և նահանջը ներկայացնելով որպես վերելք։Ալիևը նաև հերթական անգամ ի ցույց դրեց իր անթաքույց ատելությունը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ՝ անարգելով, նվաստացնելով ու դիվանագիտական լեզվի բոլոր սահմանները խախտելով։ Ահա հայատյաց ֆաշիստի խոսքերը, որոնք անհնար է առանց զզվանքի կարդալ՝ «Ի՞նչ հասարակության մեջ է ապրում Հայաստանը։ Այնպիսի հասարակության, որը օկուպացիայի տարիներին կողոպուտն էր դարձրել եկամտի հիմնական աղբյուրը։ Դա հիվանդ հասարակություն է, և ես դրա մասին բացահայտ եմ ասում։

Ես չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել։ Բայց ի՞նչ ենք մենք նրանց արել, ի՞նչ վատ բան ենք գործել, որ արժանանանք նման վանդալիզմի։ Բոլոր քաղաքներն ու գյուղերը ոչնչացվել են, մզկիթները քանդվել ու պղծվել են, մարդիկ սպանվել, այրվել են։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո նրանք միջնորդների միջոցով մեզնից ժամանակ էին խնդրում՝ իրենց իրերը վերցնելու համար։ Մենք անգամ նրանց ժամանակ տվեցինք։ Իսկ ի՞նչ արեցին նրանք։ Վառեցին, ծառերը կտրեցին։ Մի՞թե մարդ կարող է նման բան անել։ Չէ՞ որ սա միայն անջատողական առաջնորդների արածը չէր։

Սա արվում էր զանգվածաբար։ Այսինքն՝ մենք պետք է հստակ իմանանք, թե ով է մեր դիմացը, ովքեր են մեր հարևանները: Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս միշտ ունենալ առավելություն։ Այսօր ես կրկին ասում եմ՝ մենք, որպես հաղթող ժողովուրդ, հայտարարում ենք՝ չենք մոռանալու այդ չարը»։ Ի՞նչ խաղաղություն, ի՞նչ Վաշինգտոնյան համաձայնագրեր, ի՞նչ բարիդրացիական հարաբերություններ, փոխշահավետ առևտուր կամ բաց սահմաններ։ Ի՞նչ «խաղաղության խաչմերուկ» ու «հաղորդակցուղիներ»։ Այդ ամենն ընդամենը քողածածկույթ է՝ Հայաստանը գաղութացնելու, ստրկացնելու և վերջնականապես հայաթափելու պարզ նպատակով։


Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր կոլաբորացիոնիստ թիմը վերածվել են ոչ ավել, ոչ պակաս՝ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական գործիքների։ Նրանց պարտվողական քաղաքականությունը ոչ թե խաղաղություն է բերում, այլ ընդամենը ժամանակ տալիս Ալիևին՝ հաջորդ հարվածն ավելի անսպասելի, ուժգին և կործանարար դարձնելու համար։ Ու այդ ժամանակը գնալով ավելի է կրճատվում։ 

Հ.գ. ՀԻՇԵՑՈՒՄ (օգոստոսի 18-ի գրառմանս համաձայն). հաջորդ մեծ հոգեբանական հարվածը՝ Հայաստանի և հայության դեմ, Ալիևը կամ Փաշինյանը կհասցնեն առավելագույնը 10 օրվա ընթացքում։ Հավանական է՝ արդեն մի քանի օրից։ Ճանաչենք հակառակորդի ռազմավարությունը՝ նրան առավել արդյունավետ դիմադրելու համար»։

Լրահոս

Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ Մակրոն
Թրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակը
Սեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտ
Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներին
1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. Զելենսկի
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում է
Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած
Թրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում
Ձեր թիմում քանի՞ հոգի կա, որոնց 20 միլիոնով հրավիրում են մասնավոր ոլորտ աշխատանքի
Ինչո՞ւ է բարձրացել պատգամավորների աշխատավարձը․ Տարոն Չախոյանը պարզաբանում է
Ինչպե՞ս եք պայքարելու, որ Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու սցենարը տեղի չունենա․ Տիգրան Աբրահամյան
ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. Մարիաննա Ղահրամանյան
Մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում. Իշխան Սաղաթելյան
Փաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել․ Իշխան Սաղաթելյան
Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան Սաղաթելյան
ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները
ՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները
Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ
Սյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Միջին նորոգման աշխատանքներ են ընթանում Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ

Միջին նորոգման աշխատանքներ են ընթանում Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում (տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում

Համատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով

Եթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ)

Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է

Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով

Հայաստանը նշում է Անկախության օրը

Փաշինյանը շնորհավորել է Անկախության 35-րդ տարեդարձը և հրավիրել Հանրապետության հրապարակ (տեսանյութ)

Անկախությունը մեզ նվեր չի տրվել, այն պահվել է պայքարով, արյամբ, մեր հավատով. Սասուն Միքայելյանի ուղերձը

Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի

Սեպտեմբերի 21-ին արգելոց-թանգարանները կաշխատեն հատուկ գրաֆիկով

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը

ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ)

Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի

Ցիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ

Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա

Մեր տղաները առաջնագծում, իսկ մենք նկուղներում պայքարել ենք, որ Արցախը մնա հայկական․ Միքայելյան

ՈՒՂԻՂ. Արցախցիների վերջին պատերազմի 3-րդ տարելիցն է. Արցախն առանց հայերի